Այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը, ավարտվում է սեփականը
Ուշադրության կենտրոնումՄարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեր երիտադարդության ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը ողջունում եմ ու վստահ եմ՝ հենց այդ ճանապարհով պետք է առաջ գնալ ու հասնել բոլորիս հուզող շատ խնդիրների լուծման, բայց տվյալ իրավիճակում, միայն տարբեր փոքր խմբերի քննարկումների համար Բաղրամյան պողոտան փակ պահելն անտրամաբանական եմ համարում։
Գոյություն ունի նաեւ հասարակության մյուս հատվածը՝ իր իրավունքներով ու ազատություններով։ Մարդու իրավունքների մասին խոսելիս եկեք չմոռանանք՝ այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը, ավարտվում է սեփականը։