Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան Կասեցվել է Մեղրիի «Լորդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան ՌԴ-ն աշխարհի միակ երկիրն է, որը տիրապետում է միջnւկային էներգետիկայի ողջ շղթայի կարողություններին. Պուտին Ամերիկյան «USS George Washington» ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք Այս ամռանը Գերմանիայում մոտ 14,000 մարդ է կյանքից հեռացել շոգի հետևանքով Վատիկանը մտահոգված է Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնության իրականացման խնդիրներով


«Սովորեցնում եմ քեզ, մամ». Քառօրյա պատերազմում զոհված Անդրանիկի մասին ծառայակիցներն ու ծնողներն են պատմում (ֆոտո)

Ուշադրության կենտրոնում

Չնայած վատ եղանակին, հատուկենտ անցորդները պատրաստակամ են ցույց տալու Զոհրաբյանների շենքը: Հասնում եմ նրանց շենք, Անդրանիկի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանն է ինձ դիմավորում. սիրալիր ժպտում է, բայց ուրախ չէ, ակնհայտ է: Միանգամից ծանոթացնում է Անդրանիկի մոր եւ երկու քույրերի հետ: Տանը լռություն է, բոլորը շշուկով են խոսում, հանգստություն է տիրում, այնպիսի հանգստություն, ինչպես որ պատից կախված լուսանկարում է:

«Լուսավոր տղա է Անդրանիկը»,- ասում եմ ես՝ նայելով լուսանկարին: Հայրը միանգամից համաձայնում է. «Որ ասում են, նկարագրիր Անդրանիկին մեկ բառով, ասում եմ՝ լուսավոր»:

Լուսանկարն արված է Անդրանիկի բանակ զորակոչվելու օրը. 18-ամյա այս տղան այնքան մեծ է երեւում, թվում է՝ 25-26 տարեկան տղայի լուսանկար է: Ծնողներն ասում են՝ մանկուց լուրջ հայացք է ունեցել, իսկ բանակ զորակոչվելուց մեկ տարի անց՝ 2015թ. աշնանը, լրիվ ուրիշ մարդ կարծես դարձած լիներ: Մեծացել էր, ավելի լրջացել, իսկ բանակից ընդհանրապես չէր խոսում, ծնողների խաչաձեւ հարցերին էլ միշտ լակոնիկ պատասխաններ է տվել:

«Երբեք ոչ մի բան չէր պատմում, բայց բանակ զորակոչվելու հենց առաջին օրվանից սրտումս վախ կար... 2014թ. հուլիսին գնաց ծառայության, օգոստոսին լարվածություն սկսվեց, ու անընդհատ վախ կար մեջս: Ինձ բան չէր ասում, բայց ես Անդրանիկիս հետ կապված ամեն ինչ զգացել եմ»,- ասում է մայրը՝ տիկին Ալլան:

Անդրանիկի հետ մայրը վերջին անգամ խոսել է մարտի 29-ին. որդու ձայնը դուր չի եկել, սակայն նա ոչինչ չի ասել: Տիկին Ալլան հիշում է՝ վերջին ժամանակներում ուշ-ուշ էր որդին զանգում, հարցին` ինչու հաճախ չէր զանգում, Անդրանիկը կարճ ասում էր. «Սովորեցնում եմ քեզ, մամ» ու թեման փոխում: Ինչի՞ն էր սովորեցնում. մայրը հիմա է սկսել հասկանալ... Մարտի 29-ին էլ առավոտյան ընտանիքը նկատում է՝ ժամացույցը կանգ է առել 06:15-ի վրա, ուշադրություն չեն դարձրել: Մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը տիկին Ալլան երազ է տեսնում, առավոտյան արդեն վատ տրամադրությամբ եւ ինքնազգացողությամբ աշխատանքի է գնացել:

«Աղջիկս էլ էր տեսել երազում Անդրանիկիս, ուզեց պատմի, չթողեցի: Գործի եմ գնացել, շատ վատ էի ինձ զգում, չգիտեմ՝ հետս ինչ էր կատարվում: Ապրիլի երկուսին առավոտյան ժամը վեցին ամբողջ ընտանիքով արթնացել էինք, անհանգիստ էինք, չէինք հասկանում՝ ինչից, բայց անհանգիստ էինք. փաստորեն էդ ժամին Անդրանիկիս վերջին րոպեներն էին»,- հիշում է մայրը:

Ժամեր անց Զոհրաբյաններն իմանում են, որ Արցախում լարված իրավիճակ է, պատերազմական գործողություններ են: Թե ինչ է պատահել ապրիլի մեկին դիրքեր բարձրացած Անդրանիկին, նրանք իմանում են մյուս օրն առավոտյան, երբ պատրաստվում էին ամուսիններով եկեղեցի գնալ՝ Անդրանիկի համար աղոթելու: Բոթն ընտանիքի հորը հայտնել է Անդրանիկի ընկերներից մեկը: «Անդրանիկն էլ չկա»,- կարճ ասել էր ծառայակից ընկերը:

Թե ինչ պայմաններում է Անդրանիկը զոհվել, ընտանիքը սկզբում չի իմացել: Այս ընթացքում տիկին Ալլան ուժեղ ցավեր է զգացել մարմնի ձախ հատվածում: Երբ Անդրանիկի մարմինն ապրիլի 8-ին փոխանակել են, նա ամուսնուն խնդրել է՝ նայել, թե որ հատվածում է որդու վնասվածքը:

«Այն նույն հատվածում, որտեղ ես էի ցավ էի զգում»,- ասում է տիկին Ալլան, ապա շարունակում. «Այդ օրերին էր, որ սրտատրոփ սպասում էինք, չգիտեինք՝ ուր է, ինչ է: Մի անգամ երազիս եկավ, Անդրանիկիս մի տղայի հետ քայլում էր, ուրախ էր: Հիմա եմ հասկանում՝ երեւի Ռոբերտ Աբաջյանի հետ էր, չէ՞ որ նրանց երկուսի մարմիններն ադրբեջանցիներն ուզել են տանել, սակայն կեսից թողել են չեզոք գոտում եւ գնացել»:

Հիմա, երբ Զոհրաբյանները գիտեն, թե իրենց որդին ու ծառայակից ընկերներն ինչ հերոսություն են արել, մտածում են՝ մինչեւ այդ իրենց զգացածն ու երազները հուշել են միգուցե սպասվող ողբերգության մասին: Նախախնամությո՞ւն, ճակատագի՞ր. ամուսինները դժվարանում են անուն տալ ու շարունակում են. Անդրանիկը կրում է իր պապի անունը: Պապն էլ ի դեպ «Արիության մեդալ» եւ «Մարտական 2-րդ խաչ» մեդալ է ստացել, այն էլ՝ 1941թ. ապրիլին:

«Անդրանիկս մեծացել է պապի պատմություններով Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան հերոսամարտի մասին: Ասում են չէ՞ փոքրերը պետք է գերազանցեն ավագներին. Անդրանիկս պապին գերազանցել է՝ ստանալով «Մարտական 1-ին խաչ»,- նշում է հայրը:

Ատոմ Զոհրաբյանի համար որդու կատարած քայլը զարմանալի չէ: Անդրանիկը մանկուց պարտվել չի սիրել, ինքը միշտ պետք է հաղթողի դերում լիներ: Երբեք հայրենասիրությունից որդին չի խոսել, բայց հայրը միշտ էլ վստահ է եղել նրա հայրենասիրության վրա, կարծես գիտակցել է, որ պահը գա, որդին դա կապացուցի ու ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը նա դա արեց: Զուսպ, համեստ ու պատասխանատու Անդրանիկը մինչեւ վերջին պահը կռիվ է տվել, մարտի դաշտից չի փախել, նույնիսկ դուրս է եկել խրամաբջիջից եւ մերձամարտի մեջ մտել: Հոր խոսքով` Անդրանիկն այնքան պատասխանատու էր, որ եթե իրեն զենք էին վստահել, ինքը պետք է մինչեւ վերջ կռվեր, պիտի պահեր դիրքը, որն իրեն վերադասներն էին վստահել: Ու այդպես էլ արեց: Անդրանիկը վիրավորվել է միայն փամփուշտների վերջանալուց հետո: Նրան Ռոբերտ Աբաջյանն է հողաթմբից տարել դեպի իր խրամաբջիջ, որտեղ էլ մահացել է: Այնուհետեւ արդեն Աբաջյանն իր մոտ եղած վերջին նռնակով պայթեցրել է իրեն եւ մի քանի ադրբեջանցու: Ատոմ Զոհրաբյանը պատմում է, որ Աբաջյանը, Սլոյանն ու Զոհրաբյանը մտերիմ ընկերներ չեն եղել, նույն զորամասում են ծառայել, խառնվածքներով էլ հակապատկերներ են եղել, սակայն ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը միավորվել են` դիրքը պահելու համար:

 «Եթե չլինեին այս չորս տղաները, բոլորն են ասում՝ ամեն ինչ այլ ընթացք կունենար: Հակառակորդը նպատակ է ունեցել հենց նրանց դիրքով առաջ շարժվել, հասնել մինչեւ Մարտակերտ: Անդրանիկս Մարտակերտը շատ էր նմանեցնում Վեդիին՝ իր ծննդավայրին: Անդրանիկս Մարտակերտն այնպես է պաշտպանել, ինչպես կպաշտպաներ հայրենի Վեդին, կամ Հայաստանի ու Արցախի ցանկացած այլ վայր: Անդրանիկս իր հողն է պաշտպանել»,- ասում է Ատոմ Զոհրաբյանը:

Անդրանիկի եւ ընկերների հերոսության մասին չեն դադարում խոսել նաեւ դիրքերում: Դեպքից այսքան ամիս անց NEWS.am-ի նկարահանող խումբը եղել է այն դիրքում, որը պահել են Արմենակ Ուրֆանյանն ու իր զինվորները: Թեեւ դիրքն ամբողջությամբ վերակահավորվել է, հողաթումբը, որտեղից Անդրանիկ Զոհրաբյանն է մարտը վարել, ոչ ոք ձեռք չի տվել: Այստեղ այժմ բետոնե մեծ խաչ է, որը ծառայակիցներն են սարքել՝ ի հիշատակ իրենց ընկած ընկերոջ: Լսելով, թե սիրով ու հպարտությամբ են ընկերները խոսում Անդրանիկի մասին, ապշում ես: Մանրամասն նկարագրում են, թե քառօրյա պատերազմի ժամանակ որտեղ ինչ գործողություններ է Զոհրաբյանը կատարել, ինչպես է պայքարել: 

Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանԼուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Կասեցվել է Մեղրիի «Լորդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան ՌԴ-ն աշխարհի միակ երկիրն է, որը տիրապետում է միջnւկային էներգետիկայի ողջ շղթայի կարողություններին. Պուտին Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Ամերիկյան «USS George Washington» ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք Այս ամռանը Գերմանիայում մոտ 14,000 մարդ է կյանքից հեռացել շոգի հետևանքով Վատիկանը մտահոգված է Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնության իրականացման խնդիրներով Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում Ուկրաինան ԵՄ-ից ՀՕՊ միջոցներ չի խնդրում 90 միլիարդ եվրոյի ռшզմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, Կիևը պահանջում է միայն դրnններ, hրթիռներ և կnրծանիչներ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումը
Ամենադիտված