Գմփացող փուչիկների ու էշ նահատակների համատեղ ձեռնարկի խայտառակ ֆիասկոն
Ուշադրության կենտրոնումԳարիկ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եթե քեզ հնարավորություն են տալիս օգտվել սեղանի վրայի աղցաններից (չնայած որ դու այդ սեղանին նստելու արժանիքները չունես), ապա պետք չի մխտռել այդ կերակուրը և փորձել խժդժություն գցել սեղանակիցների մեջ` առաջարկելով նրանց թունավոր ու վտանգավոր ուտեստներ:
Արդյունքը լինելու է այն, որ դու ոչ միայն զրկվելու ես անգամ սովորական աղցաններից, այլև զրկվելու ես չոր հացից, որովհետև ստոր և դավաճան մարդկանց իրենց շրջապատից մեկուսացնում են բոլորը` և սեղանապետը, և սեղանակիցները, իսկ նպատակաուղղված գայթակղությանը չդիմացող ու նրանց թունավոր ուտեստներից օգտվողները ուղղակի դառնում են էշ նահատակ: