Թրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Պուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը


Լավ օրից չէ, որ որոշումներ են կայացվել ու ՀՀ բոլոր էներգետիկ հզորությունները ՌԴ-ի ձեռքում են. Ս.Նիկոյան

Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը  Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար ևս ցանկալի է, որ ՀՀ  էներգետիկ բոլոր այդ հզորությունները գտնվեին մեր  պետության ձեռքում կամ այնպիսի ընկերությունների,  որոնք հայկական են, բայց նաև հավատացրեց, որ լավ օրից չէ, որ նման որոշումներ են կայացվել:

-Պարո՛ն Նիկոյան, ըստ Ձեզ՝ նախքան ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու մասին հայտարարությունը , ՀՀ Նախագահը խորհրդակցել էր ՌԴ տրանսպորտի նախարարի հետ, հաջողվե՞ց ՀՀ իշխանությունների կողմից ռուսական իշխանություններին ուղերձ հղել, որ պարտավոր են Հայաստանում ավելի պատասխանատու սոցիալական քաղաքականություն վարել:

-Նախ ասեմ, որ ՀԷՑ-ը 2014-ին անցել է աուդիտ: ՀՀ Նախագահի՝ ցուցարարների պահանջին ընդառաջ, նաև այս առումով շեշտադրումներ եղան, որ հանրություն, եթե ուզում ես ավելի իրազեկված լինել, ապա, այո՛, ձեր պահանջով կարող ենք գնալ այս քայլին: ՀՀ ղեկավարի խոսքում, իհարկե, կարող էր պարունակվել նման պահանջ, որ շատ ավելի պատասխանատու քաղաքականություն վարեն այն ընկերությունները, որոնք Հայաստանում մոնոպոլ ճյուղերի սեփականատերեր են: Սա իմ կարծիքն է, իհարկե:

-Ձեր՝ որպես իշխող քաղաքական ուժի ներկայացուցչի, որպես այս ամենի ամփոփում, չեղա՞վ եզրահանգում, որ Հայաստանի էներգետիկ համակարգը չպետք է պատկանի օտար երկրի ընկերություններին:

- Չեմ  հասկանում, թե ինչու եք ընդգծում ՀՀԿ ներկայացուցիչ լինելու հանգամանքը, և հարցուպատասխանի կապը չհասկացա: Այսինքն՝ եթե ես չլինեմ կուսակցական, այդ հարցին չեմ կարող պատասխանե՞լ:

-Չէ, ուղղակի որպես իշխող մեծամասնության ներկայացուցիչ  նման եզրահանգման դեպքում ի տարբերություն մյուսների, կարող եք որոշակի բան փոխել:

-Ես կարծում եմ, որ մեր երկրի համար, եթե էներգետիկ բոլոր այդ հզորությունները գտնվեն պետության ձեռքում կամ այնպիսի ընկերությունների ձեռքում, որոնք հայկական են, շատ ավելի ցանկալի է, որովհետև բոլորս էլ տեսնում ենք, որ մեր էներգետիկ հզորությունները գտնվում են մեկ պետության ձեռքում: Վերջին քայլը իշխանությունների կողմից դա «Որոտանն» էր, որը էներգետիկ դիվերսիֆիկացիայի իմաստով առաջին քայլն էր (ամերիկացիներին վաճառքը ), որ կատարվեց: Ուղղակիորեն ես հիմա չեմ ուզում մտնել և փորձել քննադատել այն պաշտոնյաներին, որոնք ժամանակին վաճառել են..  Այսինքն՝ «ՀայՌուսգազարդը»՝ «Գազպրոմ Արմենիան» ամբողջովին ռուսական է, ՀԷՑ-ը, ՋէԿ-երը: Այլ խոսքով՝ ՀՀ բոլոր էներգետիկ հզորությունները: Կարծում եմ՝ լավ օրից չէ, որ նման որոշումներ են կայացվել:

-Իսկ այդ աուդիտի անցկացումը, Ձեր կարծիքով հասարակության կասկածները կցրի՞, եթե օրինակ պարզվի, որ 7 դրամ թանկացումը հիմնավորված է:

-Դա քայլ է, ձև է, մեթոդ է, որով  ևս մեկ աուդիտի անցկացումը հանրությանն ավելի թափանցիկ կներկայացվի: Սա փորձ է, հանրությունը կհավատա՞, չի հավատա… եթե կլինի արդեն երկու աուդիտի եզրահանգում, դա արդեն հասարակության խնդիրն է կամ մատուցման, քանի որ այն անդամները, որոնք հասարակության մեջ տեսակետներ են ձևավորում, նրանց կարելի է ներգրավել այս գործընթացին:

-Պարո՛ն Նիկոյան, սահմանադրական փոփոխությունների մասին վերջին տեղեկությունը, որ լինելու է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ և լինելու է համամասնական ցուցակի ռեյտինգային քվեարկություն: Ձեր կարծիքով՝ սա ի՞նչ նոր խոսք պետք է բերի ՀՀ քաղաքական դաշտ:

-Չէի ցանկանա այդ ուղղությամբ հստակ պատասխանել, որովհետև այդ փոփոխությունները քննարկման որոշակի փուլ չեն անցել:

-Իսկ այդքան  ասվում է՝ կուսակցությունների դերը բարձրացվի, ուղղահայաց կապերը վերանան, լինեն հորիզոնականները: Ինչու՞ նորանկախ Հայաստանի 20-25 –ամյա պատմության մեջ հանկարծ հասունացավ նման անհրաժեշտություն:

-Յուրաքանչյուր պետության մեջ իր ողջ պատմության ընթացքում կա այդ խնդիրը: Այն է՝ քաղաքական  համակարգ, որը գործում է անկախ և ազատորեն և գործում է քաղաքական տրամաբանության մեջ: Այդ խնդիրը կա բոլոր երկրներում՝ մեկում  ավելի շատ, մյուսում՝ ավելի քիչ, և միշտ այդ քաղաքական համակարգի զարգացման ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Մերը համեմատաբար երիտասարդ է՝ իր թերություններով հանդերձ և շատ բնական է, որ ձգտում ենք  ավելի զարգացնել, կատարելագործել:

Թրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, ԳեղաՈւիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են
Ամենադիտված