35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով


Ազգությունը մարդու կրած արժեքներն են ու ոչ արյունը

Սեդրակ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . 

Սևամորթը, ով ապրում է Հայաստանում ու որդու անունը Տիգրան է դնում, ինձ մոտ շատ ավելի մեծ հարգանք է առաջացնում, քան Եվրոպաներ տեղափոխված հայը, ով որդու անունը դնում է Անտուան կամ նման մի անուն (որ հանկարծ երեխեն չնեղվի իր հայրերի անունից կամ ազգանունից)։

Ինձ համար 80-ականներին Հայաստանում մնացած ադրբեջանցին ավելի հարազատ է, քան Բաքվում մնացած 100 տոկոսանի արյունով հայը։

Ինձ համար ավելի նողկալի է զտարյուն հայ երգիչը, ով իրեն բուլղարացի է հռչակում, քան դրսում Հայաստանի օգտին վիզ դնող մի կաթիլ հայկական արյուն չունեցող արտասահմանցին։

Միաժամանակ ես միշտ պնդել եմ, որ ամեն մարդ պետք է իր ազգությունը/արժեքները/կրոնը պահպանի՝ հայը հայկականը, թուրքը՝ թրքականը, քրիստոնեան՝ քրիստոնեականը, մահմեդականը՝ մահմեդականը։ Ինձ տարօրինակ է քրիստոնեություն ընդունած մահմեդականը նույնքան, որքան իսլամ ընդունած քրիստոնեան։

Բայց մտքիս են գալիս ռեալ ընտանիքները՝ Հայաստան տեղափոխված ճապոնացի, հնդիկ ու աֆրիկացի։ Ու այս առումով նողկալի են ինձ համար արտասահմանում երեխաներին հայերեն խոսել արգելող զտարյուն հայերը, մինչդեռ Հայաստանում հայ մեծացնող արտասահմանցիներին պատրաստ եմ ամեն ինչով աջակցել ու օգնել, որ լավ ադապտացվեն։

Այս հարցին շատ ենք անդրադարձել մեր բլոգերական տարիներից սկսած. ինչ է մարդու ազգությունը՝ արյունը, արժեքները, ի՞նչը։ Արմեն Այվազյանը մի զգալի հոդված ունի, որի շատ կետերի հետ այսօր կատեգորիկ համաձայն չեմ։ Գիտե՞ք՝ ինչ եզրակացության եմ եկել այս տարիների արդյունքում։

Հայ է նա, ով զգում է իրեն հայ։ Զտարյուն հայը, ով երեխաներին ամերիկացի է մեծացնում, հայ չէ այլևս։ Արյունով՝ այո։ Դե ֆակտո՝ ոչ։ Զտարյուն հայ երգիչը, ով իրեն բուլղարացու տեղ է դնում, հայ չէ։ Արյունով՝ այո։ Դե ֆակտո՝ ոչ։

Ազգությունը մարդու կրած արժեքներն են ու ոչ արյունը։

Ես չունեմ ռեալ գիտական տվյալներ այն մասին, որ հայկական արյունը չի խառնվել հազարամյակների ընթացքում Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքում 60-ից ավելի դիալեկտներով խոսող հայերի մոտ, հազարամյակներ շարունակ աշխարհի տարբեր ծայրերը տեղափոխվող մեր ազգի մոտ, ում հարյուրավոր տարիների առաջվանից գործունեության հետքեր գտնելիս մենք այսօր ընկնում ենք կենդանական էյֆորիայի մեջ։

Ու համոզված եմ, որ կիսով չափ արաբ Ռալֆ Յիրիկյանը ավելի մեծ հայ է, քան դարերից եկած իր արյան մաքրության մասին որևէ տեղեկություն չունեցող, բայց զտարյուն հայ համարվող ու երեխաներին հայերեն խոսել արգելող մարդը, որ հեշտ ասիմիլացվեն։

Խայտառակություն է այս ողջ պատմությունը՝ ես գտնում եմ։ Իմ աջակցությունն եմ հայտնում լուսանկարում պատկերված ընտանիքին ու փոքր Տիգրանին։

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղել
Ամենադիտված