Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկեր Շատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ուրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից


«Իստիսու». Բնական «ջակուզի» Քարվաճառում (ֆոտո)

Հասարակություն

Դադիվանքից վերադառնալիս կանգ առանք գյուղամեջի խանութի մոտ` զովացուցիչ ըմպելիք գնելու: Մեզ մոտեցած տարեց կինը նախ հետաքրքրվեց, թե որտեղից ենք գալիս, ապա հարցրեց` «Իստիսիում եղե՞լ եք»: Լսելով բացասական պատասխան` կշտամբեց, թե ուրեմն ոչինչ էլ Քարվաճառում չեք տեսել: Հորդորեց անմիջապես հետ գնալ ու տեսնել այն: «Հաստատ չեք փոշմանի, մենք դրան «Տաք ջուր» ենք ասում, Ալիեւի կնոջ հանգստավայրն է եղել»,- ասաց տատիկն ու հեռացավ: Մի քիչ խորհրդակցելուց հետո որոշեցինք տեսնել «Իստիսուն», չնայած արդեն մթնում էր եւ պետք էր րոպե շուտ Երեւան հասնել:

«Տաք ջուր» տանող ճանապարհը բավականին վտանգավոր է. քանդված կամրջակներ, լեռան մեջ փորված թունել, նեղ արահետ, խիտ ծառեր, թվում է` մարդու ձեռքն այստեղ չի հասել: Մոտ 40 րոպե անծանոթ ճանապարհով գնալով` մեր առջեւ բացվեց գետի մոտ տեղադրված «բնական ջակուզին»: Տարեց կինը ճիշտ էր ասում` այն տեսնել է պետք, ավելին, տաք ջուրը փորձել է պետք:

Երեւան վերադառնալուն պես սկսեցի ուսումնասիրել «Տաք ջուրը»: Պարզվում է` Քարվաճառի տարածքում կան տաք ջրերի բազմաթիվ աղբյուրներ, որոնցից առավել հայտնի են Ջերմաջուր գյուղի (Քարվաճառ քաղաքից 12 կմ հեռավորության վրա) և Զուար գյուղի մոտ (Դադիվանքից 22 կմ հեռավորության վրա) գտնվողները։ Դրանցից առաջինը հայտնի է իր բուժիչ հատկություններով։ Զուար գյուղի կողքին գտնվող գեյզերը ներկայացնում է մոտ 2,5 մ տրամագծով և մեկ մետրից ավելի խորությամբ կրային նստվածքներից պատրաստված բնական «ջակուզի», որի կենտրոնից ժայթքում է տաք հանքային ջուրը։ Այդ «ջակուզիում»  ջրի ջերմաստիճանն այնպիսին է, որ նույնիսկ ամենացուրտ եղանակին կարելի է մտնել ջուրը` առանց առողջության մասին մտահոգվելու։ Երկրաբան Հակոբ Մկրտչյանը նույնիսկ տվյալներ ունի, որ 1958թ. սեպտեմբերի 9-ի չափումով հանքային ջուրն ունեցել է 84 աստիճան տաքություն: Սա ի դեպ տարածքում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է:

«Հանքային աղբյուրների այս խումբը գտնվում է Տրտու (Թարթառ) գետի ավազանի վերին հոսանքում, համանուն հանգստավայրի ավերակներից հարավ: Աղբյուրները հանդիպում են հանգստավայրի անմիջական հարևանությամբ ու գրեթե անընդմեջ շարունակվում են մոտ 2 կմ դեպի հարավ: Ջերմաջրի հանքային աղբյուրների քիմիական կազմը համանման է Ջերմուկի, Կարլովի Վարիի, Ժելեզնավոդսկի աղբյուրներին: Ջրերը  հիդրոկարբոնատ - նատրիում - կալիումային են և ունեն մինչև 7գ/լ հանքայնացում: Ջրերում առկա են նաև ծծումբ, քլոր ու ռադոն գազ»,- մասնագիտորեն ներկայացնում է երկրաբանը:

Ադրբեջանցիներն այստեղ ժամանակին առողջարան էին կառուցել: Երկրաբանի ներկայացմամբ` Ջերմաջուր առողջարանի աշխատանքի համար հորատվել են տասնյակ հորատանցքներ, որոնցից դորս եկող տաք հանքային ջրերը խողովակաշարերով հասցվել են առողջարանին. «Մինչև այժմ կարելի է տեսնել կրով լցված խողովակների մնացորդներ: Վերջին հորտանցքը հորատվելիս է եղել 1993թ.-ի ապրիլին, որի հորատող սարքը, սակայն, ադրբեջանցիները տեղում թողել են եւ խուճապահար փախել: Առողջարանից դեպի հարավ գնացող ճանապարհի վրա ու դրա կողքերին կարելի տեսնել տարատեսակ, հիմնականում «մրջնանոցների» նման բնական կառույցներ: Սրանք բոլորը առաջացել են երկրաբանների հորատած հորատանցքների վրա»:

2013թ.-ին երկրաբանական խումբն առողջարանից դեպի հարավ գնացող ճանապարհի վրա գտնվող ջրավազանը նախնական տեսքով վերականգնել է: Մինչ այդ չկար երևացող աղբյուր: Անցած 3 տարիների ընթացքում, Հակոբ Մկրտչյանի խոսքով, հորատանցքի կրապատման պատճառով ջրի ելքը գրեթե 2 անգամ պակասել է:

«Այժմ տեղում եղած ավազանը հավանաբար սարքվել է ՀԷԿ-ի շինարարության աջակցությամբ: Մինչ ՀԷԿ-ի շինարարությունը Ջերմաջուրը հասանելի էր հուլիսից հետո, երբ Տրտու ջրի մակարդակը ցածրացած էր լինում»,- ասում է նա:

Երբեմնի Իստիսու հանգստյան գոտին այսօր լքված է: Զարմանալի է, որ Արցախի Հանրապետությունը, որն ամեն ինչ անում է տուրիզմը զարգացնելու համար, ոչ մի քայլ չի ձեռնարկում` «Տաք ջուրը» զբոսաշրջության կենտրոն դարձնելու համար, տարածքում նույնիսկ զուգարաններ չկան, քարուքանդ ճանապարհի մասին խոսելն էլ ավելորդ է. ամեն մեկը չէ, որ մեքենան վնասելով այնտեղ կհասնի: Հատկապես այսօր իշխանությունները կարող են մտածել «Տաք ջուրը» հանգստի գոտի դարձնելու մասին, քանի որ Սոթք- Քարվաճառ ճանապարհը հիմնովին վերակառուցվել է:

Փաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանՇատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
Ամենադիտված