Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Հնարավո՞ր է առանց բժշկի այցելելու ստուգել կուսաթաղանթի վիճակը, ինչպե՞ս են վերականգնում կուսաթաղանթը

Կուսության ցավոտ խնդիրը և կուսաթաղանթի կարևորությունը հայկական իրականության մեջ: Ինչպես ենք մենք` հայերս վերաբերվում դրան:

Հայ հասարակության մեջ "կուսություն" ասվածը շատ կնճռոտ հարց է: Մարդիկ հաճախ  չեն տարեբերում "կուսություն"  բարոյական հասկացությունը  և "կուսաթաղանթ" անատոմիական տերմինը՝ չգիտակցելով, որ կուսությունը մարդն է, նրա բարոյական նկարագիրն ու արժանիքները: Սա անհատական հարց է, յուրաքանչյուր զույգի որոշելիքն է՝ ապրե՞լ մինչամուսնական սեռական կյանքով, թե՞ ոչ: Վերջ ի վերջո, սիրո և ներդաշնակության գրավականը անատոմիական թաղանթը չէ: "Կույս" նշանակում է, չամուսնացած աղջիկ, իսկ Սբ. Գրքում գործածվում է իբրև ածական`մաքուր, անփորձ, ողջախոհ, ինչպես նաև "կույս" բառը նշանակում է անարատ աղջիկ, որ սեռական հարաբերություն չի ունեցել տղամարդու հետ, իսկ հոգևոր տեսանկյունից նշանակում է կրոնավորուհի, որ ուխտել է միշտ կուսություն պահպանել, իր ամրոցը` մարմինը, անառիկ է պահում զորավոր թշնամուց, այդ պատճառով էլ մյուսներից ավելի մեծ պսակի է արժանանում:

Կուսության  կամ կանանց հավատարմության պահպանումը անցյալում խիստ արտահայտություններ չեն գտել մեզանում, ինչպես, օրինակ` եվրոպական երկրների միջնադարյան շրջանում, երբ ասպետները պատերազմ գնալիս իրենց կանանց մետաղից պատրաստված ներքնաշորեր էին հագցնում, վրան կողպեք դնում, որի բանալին իրենց հետ տանում էին, իսկ օրիորդներին նույնպիսի զգեստներ էին հագցնում հայրերը: 

Կուսաթաղանթը բարակ թաղանթ է, մասնակի փակում է հեշտոցը և տեղակայված է հեշտոցամուտքից 1-3 սմ վրա: Այն կարող է լինել կլորավուն մեկ կամ մի քանի անցքով հաճախ բավականին մեծ, նույնիսկ մատի շրջագծով: Հաճախ կուսաթաղանթը կիսալուսնաձև է և կարող է վրայի անցքը ավելի մեծ լինել: Կուսաթաղանթը կարող է վնասվել մատնային ձեռնաշարժության ժամանակ, երբ մատը մտնում է հեշտոց, բայց հավանականությունը մեծ չէ: Ձգված կուսաթաղանթի դեպքում շատ քիչ ցավային զգացողություն կարող է առաջանալ մատով ներհրման ժամանակ, և կինը ստիպված ընդհատում է ներհրումը:
Կուսաթաղանթի ամբողջականությունը չի խախտվում միանգամից: Դրա համար պահանջվում է մի քանի սեռական հարաբերություն: Ուստի հնարավոր է, որ հերթական սեռական հարաբերությունը ուղեկցվի արյան հետքերով: Սակայն դա միանշանակ չէ, քանի որ լինում են կուսաթաղանթի տարբեր տեսակներ և տեղակայումներ, որից և կախված է այն փաստը, թե ինչպես կխախտվի կուսաթաղանթի ամբողջությունը: Այստեղ նաև դեր է խաղում սեռական հարաբերության բնույթը, առնանդամի ներհրման բնույթը, առնանդամի չափը: Երբեմն հենց առաջին սեռական հարաբերությունից կուսաթաղանթը ամբողջովին խախտվում է և հաջորդող հարաբերության ընթացքում այլևս որևէ արյան հետք չի նշմարվում: Հետաքրքիր է նշել, որ երբեմն առաձգականության շնորհիվ կուսաթաղանթի պատռումը ընդհանրապես չի ուղեկցվում արյան հետքերով:

Բացառիկ դեպքերում կուսաթաղանթը կարող է լինել ամուր և զանգվածեղ և իրոք խանգարել առնանդամի ներթափանցմանը: Սա կարող է խնդիր դառնալ կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքը, քանի որ տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի:       
Գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև գինեկոլոգիական հետազոտությունը հայելիների միջոցով չի ուղեկցվում վերջինիս ամբողջականության խախտմամբ: Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ: Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր: Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խմդիրներ, իսկ հետագայում նաև սեռական խանգարումներ: Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ: 

Մինչ այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մտակաղապարի տեր մարդիկ, ովքեր խիստ պահում են այս սովորույթը, և հաճախ երիտասարդ զույգերի, ինչպես նաև նրանց ընտանիքի  անդամների սխալ տեղեկատվության և սեռակրթության բացակայության հետևանքով ամուսնական առաջին գիշերը լինում է խիստ «ճակատագրական»: Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի մտահոգված  ևհետաքրքրված են հարսնացուի կուսազրկմամբ, քան  ամուսնական զույգը: Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում: Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ սեռակարթության բացակայության դեպքում  կրկնապատկվում է: Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով: Գոյություն ունի կուսաթաղանթի 20-ից ավելի տարատեսակ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ ևառաձգականությամբ: Այդ է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսությոան և ցավային զգացողությունների:

Ընդհանրապես կուսաթաղանթի վերականգնման են դիմում նրանք, ովքեր վախենում են ապագա ամուսնու հետ խնդիրներ ունենալուց, վախենում են, որ նա կասի, թե կինը եղել է շատ  տղամարդկանց հետ և այդ հիմքով նրան անընդհատ կվիրավորի ու, ի վերջո, իրենց տուն հարս չի տանի, այնինչ՝ ֆիզիոլոգիապես կանանց մի մասն ի ծնե կարող է կուսաթաղանթ չունենալ կամ ունենալու դեպքում էլ սեռական հարաբերությունից հետո այն կարող է չպատռվել: Ինչ վերաբերում է ամուսնական առաջին գիշերը  սավանի վրա կուսաթաղանթի պատռման հետևանքով առաջացած արյան առկայությանը, ապա նշենք, որ աղջիկների մի մասի մոտ արյուն չի լինում կամ էլ այնքան քիչ է լինում, որ չի հասնում սավանին: 

Կուսաթաղանթի վերականգնման 2 ձև կա՝ ժամանակավոր և երկարատև. Երկու դեպքում էլ այդ աշխատանքը պետք է կատարվի վիրահատարանում, քանի որ դա, այնուամենայնիվ, վիրահատություն է։ Ժամանակավոր վերականգնման դեպքում կնոջ սեռական օրգանի մուտքի մոտ հալվող կարեր են դրվում, որը ամուսնու համար կնոջ կուսության զգացողությունն է ապահովում: Այդ մեթոդով վերականգնված կուսաթաղանթը ամենաշատը մնում է 7 օր։ 
Կա նաև նույնանման, սակայն ավելի բարձրակարգ նյութերով և մեթոդներով պլաստիկ վիրահատություն, որից հետո վերականգնված կուսաթաղանթը ժամկետ չունի. այն կպատռվի, երբ կինը ցանկանա կրկին սեռական հարաբերություն ունենալ: 

Նախկինում տարածված են եղել կուսաթաղանթի վերականգնման տարբեր մեթոդներ. Օրինակ՝ Հին Եգիպտոսում կանայք իրենց սեռական օրգանների մեջ աղավնու արյունով լցված գնդեր էին տեղադրում: Դա անում էին հիմնականում մարմնավաճառները՝ հաճախորդներին ապացուցելու համար, որ իրենք կույս են ու այդպիսով մեծ գումար պոկում նրանցից:

Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել
Ամենադիտված