Ազատության հրապարակում տոնածիսական միջոցառում է ընթանում (լուսանկարներ)
TVԵրեւանի Ազատության հրապարակում այս պահին Փրկչի ծննդյան տոնին նվիրված տոնածիսական միջոցառում է ընթանում: NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը մեկնարկել է մանկական երգչախմբի` Սուրբ Ծննդին նվիրված կատարմամբ, որից հետո հոգեւորականներն աղոթել եւ օրհնել են Ազատության հրապարակում հավաքված հավատացյալներին` Հայաստանին եւ հայերին մաղթելով խաղաղություն:
Հոգեւորականների աղոթքին հետեւել են ազգագրական երգն ու պարը:
