Դիմահարդարման հակառակ կողմը (տեսանյութ)
TVԲլոգեր Էմ Ֆորդը, ով մաշկի հետ կապված խնդիրներ ունի եւ իր դիմահարդարման տեսանյութերի միջոցով փորձում է օգնել իր նման աղջիկներին հաղթահարել այդ դժվարությունները, յուրահատուկ հոլովակ է պատրաստել, բայց այս անգամ տեսանյութն ուղղված է սոցիալական ցանցերում իր հասցեին վիրավորական մեկնաբանություններ գրողներին:
Աղջիկը նրանց պատասխան վիրավորանք հասցնելու փոխարեն փոքրիկ հոլովակով փորձում է ցույց տալ, թե ինչպես են նրանք ազդում իր վրա, թե որքան դաժան կարող են մարդիկ լինել, երբ տեսնում են իր իրական դեմքն առանց դիմահարդարման, եւ հակառակը, թե որքան քնքուշ են դառնում նրանք ու նրանց մեկնաբանությունները, երբ Ֆորդը հայտնվում է կատարյալ դիմահարդարմամբ: Բայց այդ դեպքում էլ գտնվում են այնպիսինները, ովքեր թունոտ մեկնաբանություններ են թողնում: Հոլովակի վերջում աղջիկը կարևոր հորդոր է թողնում՝ երբեք թույլ չտաք որևէ մեկին ձեզ տգեղ անվանել, անգամ ինքներդ ձեզ:
Կարծում եմ՝ այս հոլովակը դիտելիս շատերը կխորհեն սոցիալական ցանցերում իրենց վարքագծի շուրջ եւ կդադարեն մարդկանց դատել իրենց արտաքինով:




