Հայաստանի դժվար ապրուստը ավելի քաղցր է, քան`օտար հողում ոչխարի պես մորթվելը
BlogՏիգրան Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Երեկ հաղորդագրություն տարածվեց, որ Սիրիայի հյուսիսում ԻՊ զինյալները հայկական վանք են այրել: Կրկնեմ կարծիքս. Բացի Իրանում ապրող հայերից, Մերձավոր Արևելքի մյուս երկրների բնակիչ հայերը ոչնչացման վտանգի տակ են, հայրենադարձվելը այլընտրանք չունի: Ներիսլամական պատերազմի կրակը համակում է ողջ տարածաշրջանը:
Ընտրությունը ձերն է. Կամ ասեք, որ Հայաստանում սոցիալական վիճակը վատ է և մի լավագույն դեպքում հագի շորերով եկեք Հայաստան, կամ քանի շուտ է ձեր գույքով ու գումարով եկեք Հայաստան : Հավատացեք, որ Հայաստանի դժվար ապրուստը ավելի քաղցր է, քան`օտար հողում ոչխարի պես մորթվելը: