Մարդկային աբսուրդը կամ Պալմիրան ու Եզդի ժողովուրդը
Ուշադրության կենտրոնումԷդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ամիսներ առաջ Եզդի ժողովուրդը հնարավոր բոլոր տեղերում խնդրեց, որ Եզդիներին պաշտպանեն Իսլամական պետության զինյալներից, բայց մարդասիրական Եվրոպան, հումանիզմից խոսացող ԱՄՆ-ն և ճիշտ ու սխալ զատող Ռուսաստանը ոչ մի ձև չցանկացան օգնել, այն մանուկներին ովքեր կոտորվում էին: 100 տարի առաջ այս եռյակը իր նավերով, սհաթվ ու դեսպաններով չկարողացավ օգնել հայերին, ավլի ճիշտ չուզեցավ:
Հիմա աշխարհը մի տեսակ գազազել է, էլ չեն կարողանում հանդուրժել: Ինչո՞ւ, որովհետև Պալմիրիայում կարևոր պատմամշակույթային արժեքներ են ոչնչացվում: Համաձայն եմ Պալմիրան անգին է, սակայն մարդկային կյանքը չգնահատելով, սուտ բարեպաշտ պետք չի ձևանալ, եղունգ կրծել ու կարկափել ինչ-որ անշունքչ արժեքների համար: Անշունչ արժեքները դարերին շնչավորներն են թողնում: Գնահատեկ մարդկային կյանքը: