Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Ինչու՞ լիդերներ սիրող ժողովրդի մեջ ընդունվող լիդերներն այսքան քիչ են

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանից բացակայելու այս մի քանի օրերին մտածելու բավականին ժամանակ ունեցա։ Ինչու՞ լիդերներ սիրող ժողովրդի մեջ ընդունվող լիդերներն այսքան քիչ են։ Ինչու՞ է խնդիրների լուծումը մեզանում այդքան հաճախ մնում փողոցին։ Ինչու՞ փողոցն անկարող է առաջին քայլից հետո անցնել երկրորդին։ Ինչու՞ որևէ բան անողի վրա հինգ կողմից մահակներով հարձակվում են, քաշում քցում ներքև։ Ինչու՞ քաղաքակիրթ հարաբերություններ ու նորմալ կյանք ցանկացողն անպայման գրանտակեր է կամ հերետիկոս։ Ու ընդհանրապես ինչու՞ ենք մենք բոլորս այսքան «լուրջ»։ Ու էլի լիքը ինչու-ներ։

Չեմ կարող հիմա հպարտանալ, որ «ինչու»-ներիս պատասխանները գտնելու հարցում փայլուն հաջողությունների եմ հասել այս օրերին։ Ավելին, ավելի շատ «ինչու»-ներ են հայտնվել։

Ապագայի մասին մտորումները ստիպում են պատասխաններ փնտրել անցյալում, փորփրել մեր իմաստության շտեմարանի ու հոգևոր գանձարանի անկյունները։ Եվ առատաձեռն տանուտերի ու մշակների աստվածաշնչյան առակն առաջինն է, որ պատասխաններ է ուրվագծում օրվա շատ ու շատ «ինչուների»։ Այս առակը, որ ասվեց ի պատասխան Պետրոս Առաքյալի միամիտ այն հարցին, թե «Ահավասիկ, մենք թողեցինք ամեն բան և եկանք Քո հետևից. արդ, մենք ի՞նչ կունենանք» (Մատթ. 19: 27):

Իրավամբ, եթե առակը մեկնենք մերօրյահասարակական զարգացումների տեսանկյունից, ապա պիտի գանք նույն եզրակացություններին, որոնց հանգում է Փրկչի խոսքին անսացող յուրաքանչյուր քրիստոնյա։

Այն վերահաստատում է քաղաքացիական ընդվզման, սոցիալական պահանջի, սեփական ճակատագրի համար պատասխանատվության հանդեպ սպառողական մոտեցման սխալականությունն ու սնանկությունը։ Ցավոք, մենք մեր ապագայի, հասարակության բարօրության, երկրի կայացման համար հաճախ այնքան քիչ բան ենք անում, որ ակնթարթային արդյունքների ու անհապաղ պարգևատրման մասին խոսք լինել չի կարող: Առակն աչք ու ականջ ունեցող սովորեցնում է, որ դրական փոփոխությունը, բարօրությունն ու անվտանգությունը, բարեկեցիկ ու քաղաքակիրթ երկիրը, անցյալով հպարտանալու ու ապագային վստահելու ճակատագիրը տրվում է մարդուն ոչ թե մյուսներից ավելի բարձր գոռալու, մյուսներից ավելի ուժեղ հարվածելու, մյուսներից ավելի շատ ծեծելու կամ ծեծվելու դիմաց, ոչ թե հրապարակներում ու փողոցներում, լսարաններում ու կաբինետներում անցկացրած ժամանակի թվաբանական հաշվարկի արդյունքում, այլ` հետևողականության ու միասնականության շնորհիվ, ցանկացած պահի համաքաղաքացիների հետ ու նրանց կողքին լինելու պատրաստակամության շնորհիվ, իրար թիկունք լինելու պատրաստակամության շնորհիվ։ Կաթիլը քարը ծակում է ոչ թե ուժով, այլ հետևողականությամբ։

Ինչպես առակի տանուտերն ինքը ելավ իրեն համար աշխատողներ փնտրելու, այդպես էլ ժամանակն ինքն է իր մոտ կանչում մշակներին. Իրավամբ, հաճախ ոչ թե մենք ենք ընտրում այն ժամանակները, որում ապրում ենք, այլ ժամանակն է իր անողոք, բայց արարիչ հատիչով մեզանից կերտում մարդ ու քաղաքացի։ Ժամանակը բոլորին է կանչում` աշխատելու իր արտերում ու այգիներում, իր փողոցներում ու հրապարակներում, իր բարիկադների ու ամբիոնների առջև: Եվ մարդուց է կախված` լսել կամ չլսել այս կանչը, ընդունել սրտի մեջ ժամանակի հրամայականը, թե` հակառակվել դրան: Դրանում է մարդու ազատությունը: ԹԵրևս առաջին մարդուց սկսած, ժամանակը կանչում է մարդկանց գործելու բարօրության ու ապահովության համար` խոստանալով այս կարճաժամկետ կյանքում աշխատանքի դիմաց «մեկ դահեկանը»` բարեկեցիկ ապագայի ու իր երեխաների ապահովության պարգևը:

Առակն ուզում է հասկացնել նաև, որ զուր է սակարկելը երկրի տանուտիրոջ՝ հասարակ քաղաքացու, հայաստանցու հետ։ Փոխարենը առաջիններն ու առաջնորդները պիտի վստահեն ժողովրդի իմաստությանը և այն ժամանակ կարող են հավակնել ավելի մեծ արդյունքի։ Սա է աստվածաշնչյան առակի ուղեձը մեկը բոլոր նրանց, ովքեր պարծենում են իրենց բարի գործերով` սպասելով հասարակությունից ոչ թե իրենց նկատմամբ վստահություն, այլ` հասանելիք վարձատրություն:

Առակն ակնարկում է նաև, որ «օրվա վերջում» եկածները հավասարապես օգտվելու իրավունքն ու հնարավորությունն ունեն, եթե ջանալու նպատակ ունեն։ Երբ ժամանակն ու խիղճը նման մարդկանց հրավիրում են «իրենց այգին աշխատելու» ուշացած, սակայն ոչ ուշ եկածները խոսքը երկու չեն անում, հարմար վճար սակարկելով, չեն հարցնում ու գալիս են՝ իրենց մասնակցությունն ու ներդրումը բերելու ընդհանուր գործին։

Առակի ուղերձը լիդերներին հստակ է. ժամանակի ու ժողովրդի հետ սակարկելը վայել չէ. աշխատի´ր, կատարի´ր նրա պատվիրանները, իսկ պարգևատրելը նրանց թող: Նրանք արդարամիտ են և կտա քեզ ավելին, քան կարող ես ակնկալել: Գործերն անհրաժեշտ են, քանզի առանց գործերի հաջողությունը մեռած է, սակայն գործելը մեր պարտքն է միայն, և ո´չ թե վաստակը ժողովրդի ու ժամանակի առջև:

Հիսուսի այս առակում մի խորհուրդ էլ կա։ Սակարկող և գործը վաղ սկսած մշակները հին սերունդն է, որը կանգնած է մեր պետականության ստեղծման, մեր անկախության համար պայքարի ակունքներում։ Նրանք ում քրտինքով մենք դարձանք այն, ինչ կանք։ Ում արյամբ մենք մնացինք այն, ինչ եղել ենք։ Սերունդ, որն իր համբերությամբ փլատակներից երկիր կերտեց, իր քաջությամբ ու կորովով իր գոյության սահմանները գծեց ու իր սիրով մեծացրեց մերօրյա չծեծված ու անվախ, հպարտ ու ստեղծագործ այն սերունդը, որը հունիսյան այս արևի ու անձրևի տակ բացեց իր թևերն ու սավառնեց մեր իրողության երկնակամար։ Եվ ահա հենց նոր սերունդն է առակի ավելի ուշ գործի լծված մշակը։ Սերունդ, որը ժամանակի կանչով շտապում է իր պարտքը կատարելու։

Հունիսյան այս օրերը հաստատեցին վերահաստատեցին աստվածաշնչյան իմաստությունը, և ժողովուրդն ու ժամանակը նույնքան գորովալից գտնվեցին նոր սերնդի հանդեպ, արժանացնելով նրանց այն շնորհին, որին արժանացել էին հանրապետության կայացման օրերի լիդերները։ Արժանացրին իրենց վստահությանն ու աջակցությանը։ Այսպես վերջինները հավասարվում են առաջիններին, մինչ առաջիններն էլ նույնանում են վերջիններին։

«Բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները», ասում է առակը։ Եվ իրավամբ, երկրի ու հասարակության այգում աշխատության կոչեցյալները շատ են։ Յուրաքանչյուր քաղաքացի հրավիրված է, սակայն, դժբախտաբար, բոլորը չեն ներկայանում ժամանակի կանչին։

Մեզ էլ երկիրը տարբեր ժամերին է կանչում` աշխատել պետության հզորացման, հասարակության կայացման ու անվտանգության ապահովման համար. ոմանց` «առավոտյան»` վաղ պատանեկության մեջ, ոմանց` «երրորդ, վեցերորդ և իններորդ ժամին»` տարբեր տարիքներում, և ոմանց` խոր ծերության մեջ, կյանքի «տասնմեկերորդ ժամին», «նայած թե ով երբ պատրաստ է անսալ ժամանակի կանչին», - ասում է Հովհաննես Ոսկեբերանը:

Եկեղեցու հայրերից մեկն ասում է. «Մի հպարտացիր նրանց մոտ, ովքեր քեզնից հետո են սկսել Աստծո գործը կատարել, և մի հուսահատվիր, եթե ինքդ էլ ուշացած գործի լծվես»: Իրավամբ, ամենա կարևորը ժամանակի մարտահրավերն ընդունելն է, քո ջանքը, քո ներդրումն ունենալը՝ եթե ոչ սկզբում, ապա քո ժամին։ Քանզի երկրի ու հասարակության կայացման ջանքերում վերջիններն առաջինների պես սպասված են ու վերջիններն առաջինների չափ վայելելու են պայքարի ու միասնականության, հետևողականությանու փոխգործակցության պտուղները։ Եվ ինչպես առակում Տերը տասնմեկերորդ ժամին եկածին խաղաղեցնում է առավոտվանից աշխատածի հետ հավասար, այնպես էլ քաղաքացիական այս պոռթկման մեջ չկան և չպիտի լինեն առավել և նվազ արժանավորներ, պառակտողներ և պառակտվածներ, հավատարիմներ և դավաճաններ։ Այստեղ, այս պողոտայում այս օրերին եղել են ու կան միայն ու միայն ապագայի արդար մշակները։ Մարդիկ, ովքեր անսալով ժամանակի կանչին ու իրենց խղճի ձայնին, անգամ ունենալով բազում տարաձայնություններ, այս անգամ առնվազն մեկ բանում միասնական գտնվեցին՝ գիտակցեցին իրենց հետևողականության ուժը։ Այն ուժը, որը փոփոխությունների գրավականն է ու միջոցը։ Նաև նպատակը։

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա
Ամենադիտված