Բաղրամյանը պետք է բացվի, որովհտեև այն արդեն հասցրել է դառնալ լուրջ խնդիր մեր երթևեկության ու քաղաքացիների համար
BlogՍմբատ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բաղրամյան պողոտան տևական ժամանակ փակ պահելով ցուցարարները բազմաթիվ անհարմարություններ են պատճառում Երևանցիներին, էլ չեմ ասում, որ կոպտորեն խախտում են իմ, քո, մեր մյուս հայրենակիցների ազատ տեղաշարժի իրավունքը։
Բաղրամյանը պետք է բացվի, որովհետև այն արդեն հասցրել է դառնալ լուրջ խնդիր մեր երթևեկության ու քաղաքացիների համար։
Բաղրամյանում հավաքված ցուցարարները էսօր պահանջներ են ներկայացրել։
Ներկայացված պահանջների տրամաբանությունը հուշում է, որ ցուցարարները ուզում են իշխանությունների հետ շախմատ խաղալ` մեկ քայլ առաջ բերելով "բարիկադները"։
Կարծում եմ շախմատ խաղացողը նախ պետք է ընդուներ իշխանությունների բավականին օգտագտավետ համագործացկության առաջարկը և հանդիպեր ՀՀ նախագահին, որից հետո վստահ կարելի կլիներ բոլորով միասին հաղթել այս շախմատի պարտիան, քանի որ սա բոլորիս խնդիրն է։