ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՐ ՈՒՆԻ, իսկ հաջողությունը՝ պատրանք է լոկ, կարճատև դադար....
Ուշադրության կենտրոնումԱրշակ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ու նորից...
Գլխապատառ՝ ընկած լիդեր ենք փնտրում և փնովում, թե. "սա կամ նա լիդեր չէին", "Հայերի մեջ լիդեր չկա" և այդպես շարունակ:
Փնտրում ենք, փնտրում ու ամեն ոք կարծում է, թե հենց ինքն է այդ լիդերը:
Կարդացածս բոլոր գրքերի ու ուսուցիչներիս բոլոր հորդորների վերլուծությամբ, ինձ համար "պեղել եմ" լիդերի մի բանաձև.
ԼԻԴԵՐ լինելու համար պիտի պատրաստ լինես պարտության ողջ պատասխանատվությունը կրել միայնակ, իսկ հաջողությունն ամբողջությամբ կիսել այլոց հետ:
Ահա մի բան, որ պակասեց այս նոր "շարժման հեղինակներին" և մեզ՝ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ԼԻՆԵԼ ՈՒ ՉՎԱԽԵՆԱԼ ԿՐԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ... իսկ հաջողության դեպքում՝ չհիշատակվել անգամ...
Հաջորդը կստացվի.... Անպայման կստացվի...