Բարի գալուստ Հայաստան, «Իսկանդեր»
BlogԱղասի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր երկրի բանակ կարիք ունի թարմացնելու իր սպառազինությունները, դրանք համալրելու նոր և ժամանակակից սպառազինություններով, որպեսզի առաջ անցնի կամ առնվազն հետ չմնա թշնամի երկրից: Այս իմաստով մեր զինանոցի թարմացումը և արդիականացումը միայն ողջունելի է, և այն խոսակցությունները, որ Հայաստանը պարտք է կուտակում ևս անհիմն են:
Անվտանգության վրա ծախսված գումարները նույնքան կարևոր են երկրի տնտեսության համար, որովհետև միայն անվտանգ երկրում է, որ ներդրումներ են արվում, միայն անվտանգ երկրում կարող է տնտեսական աճ լինել: Այս իմաստով այն գումարը որը մենք ծախսում ենք, միանգամայն արդարացված է, և այն բազմակի անգամ ավելի մեծ արդյունքներ է տալու:Այնպես որ մեր իսկանդերը,հակառակորդի ունեցած բալիստիկ <<տոչկա ու>>-ին կզսպի:Բարի գալուստ Հայաստան <<Իսկանդեր>>