Ոստիկանության «փափուկ» օպերացիան
BlogԱնի Սանոսյանը ֆեյսբւքյան իր էջում գրում է .
Ժամեր առաջ ոստիկանության տարածած հայտարարությունից արդեն պարզ էր, որ Բաղրամյանն այսօր բացվելու է:
Չնայած նրան, որ սակավաթիվ ցուցարարները բերման ենթարկվեցին` գնդապետ Օսպյանը հայտատարեց, որ քրեական գործեր չեն հարուցվի և քիչ անց ազատ կարձակվեն բոլոր քաղաքացիները:
Եթե փորձենք այսօրվա գործողությունները համեմատել հունիսի 23-ի տեղի ունեցածի հետ, ապա պիտի փաստենք, որ ոստիկանությունը գործեց հնարավորության սահմաններում մեղմ:
Ոստիկանությունը դասե՞ր է քաղել և փոխել է իր գործելոճը, թե նման «փափուկ» մոտեցումը դրվագային բնույթ է կրում... ցույց կտա ժամանակը: