Ոստիկանությանը դրդեցին բացելու պողոտան
BlogԿարեն Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ոստիկանությունը նախապես հայտարարվածի համաձայն, 12.30-ից հետո Բաղրամյան պողոտան բացելու օպերացիա իրականացրեց՝ վերականգնելով երթևեկության ընթացքը:
Ամենայն հավանականւթյամբ, ոստիկանական գործողությունների առիթը ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանի այն հայտարարությունն էր, որ եթե իշխանությունները մինչև հուլիսի 6-ը, 21.00-ն իրենց պահանջներից որևէ մեկը չկատարեն, ապա իրենք բարիկադները մեկ քայլ առաջ կտանեն:
Հասկանալի էր, որ վաղ թե ուշ պողոտան բացվելու էր, սակայն ոստիկանությունը հարմար առիթի էր սպասում և այդ հնարավորությունն ընձեռեց Դավիթ Սանասարյանը:
Սանասարյանի հայտարարությունը թող դատեն նրա հետ նստացույց իրականացնող մարդիկ, սակայն մի բան գոնե ակնհայտ էր: Ակցիան մարման էր գնում ու այդ պարագայում նման հավակնոտ հայտարարությունը տեղին չէր: Եվ պատահական չէր, որ հայտարարությունը ոչ միանշանակ վերաբերմունքի էր արժանացել նաև նստացույցի մանսակիցների կողմից: