Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Ինչ ապագա է սպասվում Եվրախորհրդարանին Շուլցից հետո

Դեռ անցած տարվա նոյեմբերին Եվրախորհրդարանի էքս–նախագահ Մարտին Շուլցը հայտարարել էր, թե այլևս չի առաջադրի իր թեկնածությունը Եվրամիության օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնի համար: «...ես որոշում եմ կայացրել. չեմ առաջադրի թեկնածությունս Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում՝ երրորդ անգամ ընտրվելու համար: Սոցիալ–դեմոկրատական կուսակցության ցանկով կառաջադրեմ թեկնածությունս` Բունդեսթագում ընտրվելու համար և կշարունակեմ Եվրամիության ուժեղացմանն ուղղված գործունեությունս, բայց արդեն` ազգային մակարդակով»,– ասել էր Շուլցը, ինչից հետո եվրոպական մամուլը նրան որպես արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի իրավահաջորդ սկսեց դիտարկել, որին Մեծ կոալիցիան հաստատել էր որպես այս տարվա փետրվարին կայանալիք՝ դաշնային նախագահի ընտրությունների միասնական թեկնածու:
 
Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանին ու դրա նոր նախագահի ընտրությանը, այստեղ ինտրիգների պակաս չկար: Այժմ արդեն բոլորն են բացահայտ խոսում այն մասին, որ կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում Իտալիայի էքս–վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին վերջապես հաջողվեց չորրորդ փորձից հետո Եվրախորհրդարանի նախագահ դարձնել իր դաշինքի անդամ, իտալացի Անտոնիո Տայանիին (Եվրոպական ազգային կուսակցությունից, ով համահիմնադիրն է Բեռլուսկոնիի՝ «Առաջ, Իտալիա» կուսակցության), որն, ասում են, փորձառու քաղաքական գործիչ է և ժամանակին արդյունաբերական հարցերով եվրակոմիսարի պաշտոնն էր զբաղեցնում:
Ընտրվելն՝ ընտրվեց, բայց, արդյո՞ք, նույնքան խարիզմատիկ ու կարող գործիչ կլինի, ինչպիսին Շուլցն էր՝ փորձագիտական շրջանակների հետ միասին կասկածում է եվրոպական մամուլը: Հատկապես որ իտալացին արդեն իսկ իր ճեպազրույցում հայտարարել է, թե չի պատրաստվում Շուլցի նմանությամբ արձագանքել ցանկացած մանր ու մեծ եվրոպական խնդրի, ինչպես նաև՝ քիթը խոթել միջազգային խնդիրներում:
Եվրոպացիները անհանգստացած են, որովհետև հասկանում են, որ հատկապես Բեռլուսկոնիի համակիրը լինելով, հնարավոր է, Անտոնիո Տայանին տուրք տա ապաինտեգրացիոն տրամադրություններին, որ կարող է ԵՄ–ի քայքայման առիթ դառնալ, ինչպես նաև՝ ըմբռնումով մոտենալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ զանց առնելով բուն եվրոպական շահերն ու ԱՄՆ–Եվրոպա պարտադիր համագործակցության ընդունված հրամայականը:
 
Մամուլն արդեն հասցրել է այս ամենում մեղադրել եվրոպացի լիբերալներին, որոնց առաջնորդ Գի Վերխոֆստադտը վերջին պահին հանեց Եվրոպայի օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունը՝ հնարավոր դարձնելով Տայանի ընտրությունը: Բայց դա էլ միակ ինտրիգը չէր. ըստ էության, երեկվա քվեարկությունից դեռ մի շաբաթ առաջ, եվրոպական մամուլում լուրեր էին պտտվում այն մասին, որ Եվրախորհրդարանի հիմնական ֆրակցիաների միջև, գաղտնի մի փաստաթղթով, պայմանավորվածություն է կնքվել՝ հիշյալ պաշտոնը մշտապես իրար մեջ ռոտացիոն կարգով կիսելու վերաբերյալ, և չնայած Սոցիալ–դեմոկրատները փորձել են վերջին պահին հրաժարվել պայմանավորվածությունից, չեն հաջողել: Ազգային կուսակցությունները նրանց մեղադրել էին ուխտադրժության մեջ, և սրանք էլ այլ ելք չէին ունեցել, քան հակադրվել՝ չհակադրվելով...
 
Իրականում, սակայն, բոլորն են հասկանում, որ Մեծ կոալիցիայի վերջն այժմ եկել է, և նոր նախագահի հետ միասին՝ հիմա պիտի նաև ուժերի նոր հավասարակշռություն ստեղծվի: Բայց դրանով հանդերձ՝ Եվրախորհրդարանն, իհարկե, եղել և մնում է Եվրոպայի, այսպես ասած, ամենաազգային մարմինը: Պատգամավորներն այստեղ ընտրվում են ամենասովորական քաղաքացիների, նրանց թվում՝ եվրոսկեպտիկների, աջերի, ձախերի, կոմունիստների, լիբերալների, ուլտրաազգայնականների ու ամեն կարգի գաղափարականների միջոցով: Ճիշտ է՝ հնարավոր է, որ Շուլցի հեռանալով վերջացավ նաև մի ամբողջ Մեծ շրջան, որում եվրոպական խնդիրները շատ ավելի լայն համատեքստում էին դիտարկվում: Հնարավոր է՝ այժմ ԵԽ–ն միայն իր մասնավոր–նեղ հարցերով զբաղվի, հաջողի կամ նույնիսկ առկա վստահության փշուրներն էլ կորցնի: Բայց որ ամբողջովին նոր և ծանր շրջան է սկսվում՝ անհերքելի փաստ է:
Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա
Ամենադիտված