Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Ինչպե՞ս և ինչո՞ւ են հնդկական սերիալները գրոհել մեր եթերը

Վերջին շրջանում հնդկական սերիալները պարզապես զավթել են հայկական եթերը: Հայ հանրության մի ստվար հատված սոցիալական ցանցերում պարբերաբար իր դժգոհությունն է հայտնում այդ առթիվ: «Որ ալիքի վրա կանգ ես առնում, հնդկական սերիալ է ցուցադրվում»,-նկատում են օգտատերերը: Բանը հասել է նույնիսկ նրան, որ հայկական սերիալային ոլորտի գործիչները սկսել են անհանգստանալ` գուցե հայկական արտադրանքը այս ամենի հետեւանքով պարզապես մղվի երկրորդ պլան եւ դուրս մնա հայ հեռուստադիտողի հետաքրքրության շրջանակից:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Հայաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանի հետ, որը նկարահանվում է նաեւ սերիալներում: 

«Հնդկական արտադրանքի նկատմամբ մեծ հետաքրքրությունը մեզանում նոր երեւույթ չէ: Երբ մտովի գնում եմ ետ, հիշում եմ, որ դեռեւս խորհրդային տարիներին կինոթատրոններում մեծ հերթեր էին գոյանում, եւ դռներ էին ջարդվում` հնդկական ֆիլմերի ցուցադրությանը ներկա գտնվելու համար: Այսօր արդեն հնդկական արտադրանքը ինտենսիվորեն հրամցնում են եթերով: Այնինչ՝ պետք էր հայկական սերիալային պրոդուկտի որակը բարձրացնել: Բայց չէ՞ որ դա ծախսատար եւ աշխատատար գործընթաց է: Մերոնք էլ հասկանում են, որ չեն կարող դրա «տակից դուրս գալ», ասում են` լավ, մենք էլ չունենանք լավ սերիալ: Չցանկանալով զարգացնել մերը` գնում, առնում են ուրիշինը: 

Ընդ որում, ես համոզված եմ, որ լավագույն հնդկական սերիալները չէ, որ ցուցադրում են մեր հեռուստաընկերութունները. նրանք գնում են ամենաէժան եւ մատչելի սերիալները ցուցադրելու իրավունքը: Դե, այդպես ձեռնտու է. քիչ ծախսերով ունենում են շատ եկամուտ եւ հայկական սերիալային ինդուստրիան զարգացնելու համար մեծ գումարներ ծախսելու նպատակ էլ չունեն»,-մեկնաբանեց դերասանը: 

Իսկ ահա կինոռեժիսոր, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայկական սերիալները հնդկականներից ավելի ցածր որակ ունեն. «Ինչո՞ւ եք սեւեռվում հենց հնդկական սերիալների վրա. հայկականներն ավելի վատն են` խայտառակ դերասանական խաղով, սիթքոմները` հումորի ի սպառ բացակայությամբ: Պետք է հենց հայկական արտադրանքը փնովել, որովհետեւ դրա որակի բարձրացման վրա կարող եք ազդեցություն ունենալ, իսկ հնդկականի վրա` ոչ»,-ասաց նա: 

Մի շարք հայկական սերիալների ռեժիսոր Ելենա Արշակյանն էլ հիշեցրեց` օտար սերիալները նոր չեն ցուցադրվում հայկական հեռուստաեթերում. «Բոլորս էլ հիշում ենք մեքսիկական, բրազիլական սերիալները, որոնցից շատերը մեծ վարկանիշ ունեցան ինչպես մեր երկրում, այնպես էլ տարածաշրջանում: Պարզապես հիմա հնդկական սերիալների «շրջանն» է: Կարծում եմ` հայ հեռուստադիտողի համար հնդկական կինոն դեռ 90-ականներից ունի իր ուրույն տեղը: Այդ ժամանակահատվածում մեր հեռուստադիտողը անուն առ անուն գիտեր իր սիրելի դերասաններին եւ ուշադրությամբ հետեւում էր նրանց թե՛ էկրանին, թե՛ դրանից դուրս: Ու հիմա հնդկական նոր հեռուստասերիալները շատերի մոտ նոստալգիա են առաջացնում»,-նշեց նա: 

Հայկական մի շարք սերիալների սցենարիստ Անահիտ Մխիթարյանն էլ հայտնեց, որ հնդկական սերիալների` հայկական եթերը գրավելու հանգամանքն իրեն վտանգավոր չի թվում. «Ասեմ ավելին` այդ պարագայում շատ ավելի հետաքրքիր է աշխատել մրցակցային դաշտում»,-նկատեց նա: 

Մեզ հաջողվեց թեմայի շուրջ ստանալ նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության մեկնաբանությունը: «Ժողովուրդ»-ը հարցրել էր` ինչը ստիպեց ՀԸ ղեկավարությանը հնդկական սերիալներ հեռարձակելու որոշում կայացնել, որքան գումար է պահանջվել տվյալ հեռուստաընկերությամբ հեռարձակվող հնդկական սերիալի հայկական հեռարձակողը դառնալու համար: Մենք խնդրել էինք տրամադրել տվյալներ հնդկական սերիալների վարկանիշի վերաբերյալ եւ հարցրել էինք` մտավախություն չունեն արդյոք, որ հնդկական սերիալները կարող են ավելի գրավիչ դառնալ հեռուստադիտողների համար, եւ վերջիններիս շրջանում կարող է նվազել հետաքրքրությունը հայկական արտադրանքի նկատմամբ: 

Ի պատասխան մեր հարցմանը` հեռուստաընկերությունից մանրամասն ներկայացրել էին իրենց ծրագրերի, դրանց վարկանիշի մասին տեղեկություններ, որոնք ոչ մի կապ չունեին թեմայի հետ: Ակնհայտ էր, որ ղեկավարությունը խուսափել էր հարցերից: Հնդկական սերիալների մասով պատասխանը ընդամենը հետեւյալն էր. «…Հնդակական հեռուստասերիալներն էլ բացառություն չեն, դրանք բարձր վարկանիշ են ունեցել աշխարհի տարբեր երկրներում: «Արմենիա թի-վի»-ի եթերում այժմ ցուցադրվում է երկու հնդկական հեռուստանովել՝ «Ի՞նչ կոչել այս սերը» եւ «Թռիչք»»: Աննա Բաբաջանյան 

Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել
Ամենադիտված