Հունաստանը քվեարկում է ընդունե՞լ թե չընդունել եվրոպական ֆինանսական "օգնությունը"
Ուշադրության կենտրոնումՀայկ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ունաստանը քվեարկում է ընդունե՞լ թե չընդունել եվրոպական ֆինանսական "օգնությունը"։ Ամբողջ աշխարհի վայյուտային տրեյդերները ուշիուշով հետևում են այս կարևորագույն իրադարձությանը։ Եթե ընդունվի՝ կգրանցվի դոլլարի աննախադեպ թռիչք ամբողջ աշխարհում, եթե չընդունվի՝ աննախադեպ սպադ։
Այս իրադարձությունը աննախադեպ է, և կարևոր է ամբողջ աշխարհի, այդ թվում և մեզ համար։ Հիշեցնեմ՝ կան տրեյդերներ, որոնց մի գործարքից ստացված շահույթը ավելի մեծ է, քան օրինակ Հայաստանի մեկ տարվա տնտեսական աճը։
Պատկերացրեք, թե ինչ ուժեր կարող են ներգրավված լինել այս իրադարձություններում։ Ռուսաստանի մասնակցությունը ակնհայտ բաց է, նա ամեն ինչ անում է, Հունաստանը չվերաֆինանսավորվի, քանի որ ռուսական տնտեսությունը դեռևս կախման մեջ է դոլլարի կուրսից մոտ 60 %-ով, ի դեպ մեր տնտեսությունը՝ նույնպես, դոլլարի աճը միայն բացասական ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա։