Փորձ է արվում անտեսել ուրիշի փոխարեն քվեարկած 4 պատգամավորների վերաբերյալ դիմումը. «Մեդիա եւ իրավունք»
TVՓորձ է արվում անտեսել ուրիշի փոխարեն քվեարկած 4 պատգամավորների վերաբերյալ դիմումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Մեդիա եւ իրավունք» ՀԿ-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է.
«2016 թվականի դեկտեմբերի 17-ին «Մեդիա եւ իրավունք» հասարակական կազմակերպությունը հերթական անգամ դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության 4 պատգամավորների հարցով, ինչի վերաբերյալ ավելի վաղ հայտարարություն էր տարածել (https://mediaandlawngo.blogspot.am/2016/12/4.html):
Բանն այն է, որ «Մեդիա եւ իրավունքի» անդամ լրագրողները դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովում հերթական անգամ տեսանկարահանել էին, թե ինչպես են իշխող Հանրապետական կուսակցության թվով չորս պատգամավորները քվեարկում բացակայող պատգամավորների փոխարեն: Այդ անգամ ուրիշի փոխարեն քվեարկել էին ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Դավթյանը, Վազգեն Կարախանյանը, Ռազմիկ Զոհրաբյանը եւ Արկադի Համբարձումյանը: Տեսանյութերի հղումները՝ ստորեւ.