Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Նավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով Իրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին


Հակակոռուպցիոն համարձակ քայլեր՝ գնումների ոլորտում

Հասարակություն

ՀՀ ֆինանսների նախարարությունում հունվարի 25-ին հասարակական կազմակերպությունների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացված, ինչպես նաև 2017թ-ին նախատեսվող գործողությունների ու միջոցառումների շուրջ կազմակերպվել էր քննարկում: Ըստ կազմակերպիչների՝ դրանք միտված են կոռուպցիոն դրսևորումների բացահայտմանը, հակազդմանն ու կանխարգելմանը: Քննարկման ժամանակ ներկայացվել է նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից այս տարվա հունվարի 21-ին ՀՀ վարչապետի ղեկավարությամբ կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում քննարկված ՀՀ ֆինանսների նախարարության կարգավորման ենթակա ոլորտներին առնչվող խնդիրների լուծման ամփոփաթերթը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ կարճ ժամանակահատվածում իրենց կողմից պատրաստվել է ամփոփաթերթ, որով «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ի կողմից ներկայացված կարևոր փաստաթղթով վեր հանված 36 խնդիրների վերաբերյալ ներկայացված են գերատեսչության դիրքորոշումները և ընդունելի կետերի մասով կատարման կարգավիճակները: Ըստ այդմ՝ բարձրացված 36 առաջարկից 18-ն արդեն կատարված է, 6 առաջարկ ընդունելի է և կատարման ընթացքում է, որոնք արտացոլված են կառավարության ծրագրում, նախարարության գերակա խնդիրներում և միջոցառումների ցանկում:  4 առաջարկ  ընդունելի չէ, քանի որ բարձրացված խնդիրների մասով ռիսկերի նվազեցման այլ գործիքներ են սահմանվել, 1 առաջարկ լրացուցիչ քննարկման կարիք ունի,  7 առաջարկ ավելի լայն է ներկայացված եղել և գնումների ոլորտից դուրս է:

Արամյանն իր խոսքում նշել է նաև, որ իր ղեկավարած գերատեսչությունը խիստ կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը և գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ ապահովելով թե՛ գործունեության թափանցիկությունը և թե՛ շահերի բախման ինստիտուտների առկայությունն ու կիրառությունը:

«Մենք, ուսումնասիրելով նաև միջազգային փորձը, գնումների ոլորտում գնացել ենք համարձակ քայլերի՝ մեծ ուշադրություն դարձնելով կոռուպցիայի դեմ պայքարի ոսկե կանոնի 3 սկզբունքների պահպանմանը. դրանք են՝ գործընթացների թափանցիկության և հրապարակայնության ապահովում, հաշվետվողականության և պատասխանատվության համար համակարգերի ներդրում, հասարակության իրազեկվածություն»:

Քննարկմանը ներկայացվեցին նաև պետական գնումների ոլորտում իրականացված հակակոռուպցիոն գործողությունները: Մասնավորապես՝ պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանն ընդգծեց, որ պետական գնումների ոլորտում իրականացված բարեփոխումները գնումների գործընթացում իրականացվող բոլոր գործողությունները և կայացվող որոշումները ցանկացած անձի համար տեսանելի լինելու նպատակ է հետապնդում, որտեղ կան նաև բողոքարկելու և փոփոխելու սկբունքները: Նա կարևորեց 3 հիմնական բարեփոխում. նախ՝ ներդրվել են մասնակիցների` իրենց փոխկապակցված այլ մասնակիցների հետ տվյալ գնման ընթացակագին միաժամանակ մասնակցելու հնարավորությունը բացառող, մասնակիցների՝ իրական սեփականատերերի բացահայտման, ինչպես նաև գործընթացներում որոշումներ կայացնող պաշտոնյաների կողմից գնման մասնակիցների հետ շահերի բախման դեպքերի բացահայտման համակարգեր:

Բացի այդ, բարձրացվել  է նաև գնումների համակարգի թափանցիկության աստիճանը, որի արդյունքում հրապարակվելու են մասնակիցների հայտերը և շահերի բախման բացակայության մասին հայտարարությունները, ինչը հանրությանը հնարավորություն կընձեռի գնահատելու դրանց արժանահավատությունը, իսկ անարժանահավատ տեղեկությունների հայտնաբերման դեպքում նախատեսվում են կիրառվել համապատասխան պատժամիջոցներ:

Գործընթացի թափանցիկ իրականացման նպատակով համակարգում իրականացվել են ֆունկցիոնալ և ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնք ուղղված են գնման ընթացակարգերի կազմակերպման պայմանների հստակեցմանը, մրցակցության աստիճանի բարձրացմանը, էլեկտրոնային գնումների համակարգի ընդլայնմանը և արտադատական բողոքարկման անկախ և գործունակ համակարգի ձևավորմանը:  
Հանդիպման ավարտին նախարար Արամյանը, իր գոհունակությունը հայտնելով քննարկման մասնակից ՀԿ-ներին նախաձեռնությունների և համագործակցության համար, նշեց, որ առաջիկայում ևս կկազմակերպվեն նմանատիպ այլ հանդիպումներ, որտեղ կքննարկվեն «հստակ և չափելի» առաջարկներ:

Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան
Ամենադիտված