Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Քաղաքական խառնաշփոթի խճանկարը

Հայաստանյան ամբողջ լրատվական դաշտը հեղեղված է նախընտրական քարոզչությամբ և մեկնաբանություններով: Այս պատկերն առավել գունեղ է բնականաբար սոցցանցերում, որտեղ գրեթե բոլոր օգտատերերը կամա թե ակամա դառնում են քաղաքական գործընթացի մի մաս: Սա իհարկե, բնականոն իրողություն է, քանի որ ինչպես ասվում էր դասական արտահայտությամբ, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզանով:
Այս ամբողջ նախընտրական թոհուբոհի մեջ, սակայն, անուշադրության են մատնվում մի շարք իրողություններ և հանգամանքներ:
 
Նախ և առաջ հետզհետե առավել սուր բնույթ ստացող տարատեսակ դաշինքների, գործիչների և ուժերի քննադատությունն ու քարոզչությունը նեղացնում են ընդհանրապես քաղաքական գործընթացների և վերադասավորումների առավել լայն համատեքստում ընկալումները:
 
Ըստ էության պետք է նշել, որ ներկայում լրատվական դաշտում առկա հսկայական քանակության ինֆորմացիային, այնուամենայնիվ, հազվադեպ են հանդիպում օբյեկտիվ և հիմնավորված մոտեցումների քաղաքական դաշտում ընթացող գործընթացների վերաբերյալ:
 
Այսպես, օրինակ, Սեյրան Օհանյանի ներգրավումը քաղաքական գործընթացներում, Հովիկ Աբրահամյանի հեռանալը Հանրապետականից, քաղաքական դաշտի առավել փոքր սուբյեկտների ակտիվացումը ներկայացվում է հիմնականում որպես համակարգից «նեղացածություն», անձնական ամբիցիա, անհատական շահերի հետապնդում և այլն: Անշուշտ, այս գործոնները բնականաբար ունեն իրենց դերակատարությունը գրեթե ցանկացած քաղաքական գործընթացում, սակայն միևնույն ժամանակ պետք է շեշտել, որ քաղաքականությունը շատ ավելի բարդ իրողություն և գործընթաց է, որը չի կարող իր առանցքում ունենալ, այսպես ասած, տեղային նշանակության պատճառահետևանքային կապեր:
 
Այս տեսանկյունից պետք է նշել, որ ներկայում ընթացող գործընթացների համար ինչ–որ առումով խորհրդարանական ընտրություններն ընդամենը հարմար առիթ էին:
Ըստ էության, մինչ օրս և՛ Հանրապետականի ներսում և՛ առավել ևս Հանրապետական կուսակցությունից զատված օղակներն ու գործիչները թերևս լավագույնս էին պատկերացնում, որ երկիրը հետզհետե հայտնվում է խոր կոլապսի առաջ և ղեկավարման մինչ օրս գործող լծակները այլևս արդյունավետ չեն:
 
Նման պայմաններում հասկանալի է, որ գուցե նաև զուտ անձնական շահագրգռություններով, իշխանության մաս կազմող կամ կազմած տարբեր օղակներ, որոնք այս տարիներին կուտակել են որոշակի ռեսուրսներ, Քաղաքական կապիտալ և իհարկե պատասխանատվության որոշակի չափաբաժին ունեն առկա իրավիճակի համար, պետք է փորձեն հնարավորինս ապահովագրել իրենց անկանխատեսելի զարգացումներից:
 
Իսկ նման ապահովագրության հիմնական միջոցներից մեկը պետական իշխանությունից որոշակի մասնաբաժին ունենալն է: Մյուս կողմից` քաղաքական դաշտում ակտիվացած գրեթե զրոյական վարկանիշ ունեցող ուժերի համար խորհրդարանական ընտրությունները վերջին շանսն են երկրի քաղաքական դաշտի լուսանցքում վերջնականապես չհայտնվելու համար, քանի որ ակնհայտ է, որ ապրիլի երկուսից հետո Հայաստանում գլոբալ առումով ձևավորվելու է նոր քաղաքական իրավիճակ՝ բոլորովին նոր խաղի կանոններով և խաղացողներով: Խոսքն, իհարկե չի գնում այդ իրավիճակի որակական կողմի մասին, որը բոլորովին այլ քննարկման թեմա է:
 
Այս իրավիճակի արդյունքում ծնվում են աբսուրդի հասնող տարասեռ քաղաքական դաշինքներ և միավորումներ, որոնց ապագան խիստ կասկածահարույց է: Մյուս կողմից պետք է նշել, որ այդ դաշինքներից մեծ մասի տրամաբանությունը բոլորվին էլ կառուցված չէ երկարաժամկետ քաղաքական գործունեության կամ համագործակցության վրա, քանի որ, կարելի է ասել, միակ նպատակը խորհրդարանում ներկայացվածությունն է կամ այդ ներկայացվածության աստիճանը:
 
Այս տեսանկյունից արդեն պետք է նշել, որ առկա քաղաքական խառնաշփոթը շատ արագ իր հանգուցալուծումը կստանա արդեն ընտրություններից հետո մի քանի օրվա ընթացքում, իսկ հնչող տարատեսակ կոչերն ու հայտարարությունները մոռացության կմատնվեն, քանի որ կստեղծվի արդեն գործնական քայլեր պահանջող մի իրադրություն, որն էլ արդեն ցույց կտա և նորընտիր խորհրդարանի, և այսօր ստեղծված և ստեղծվելիք քաղաքական միավորների իրական որակը:
 

Աղասի Մարգարյան

PressMedia.am վերլուծաբան

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված