Չգիտեմ էս փողոցային պայքարը ուր կհասնի, բայց կարծում եմ լավ կլիներ մարդկանց չհիասթափեցնել
Ուշադրության կենտրոնումՎովա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Չգիտեմ էս փողոցային պայքարը ինչքան կշարունակվի ու ուր կհասնի, բայց կարծում եմ լավ կլիներ մարդկանց չհիասթափեցնել: Դա ամենակարևոր նրբություննա: Որովհետև դեռ ականատես ենք լինելու աուդիտի արդյունքներին, որոնք ըստ իս մեր համար բացասական արդյունք են ապահովելու:
Ու էդ ժամանակ պետք կլինի նորից դուրս գալ փողոց, նույն հավատով ու վճռականությամբ՝ ինչ ամսու 19-ին: Իսկ ըստ տրամաբանության դա պետք կլինի անել ձմռան ամիսներին: Իսկ ձմռանը ինչպես հասկանում եք տասնապատիկ դժվարա նստացույց անել ու օրեր շարունակ փողոց փակել: Այ էդ ժամանակ կերևա պայքարողն էլ, սելֆի անողն էլ, կենդանի պատն էլ....