Որոշում ենք ընդունել ՀՀԿ-ի հետ միասնաբար գնալ խորհրդարանական ընտրություններին. Վահան Բաբայան
BlogՎահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Հայաստանի քաղաքական դաշտում ՀՀԿ-ն, թերևս, միակ կառույցն է, որի գաղափարական եզրույթներն ու տեսական հիմնավորումները լիովին համահունչ են մեր կուսակցության որդեգրած սկզբունքներին, իսկ կառավարության բարեփոխումների ծրագրային բազմաթիվ դրույթներ պարզապես արտացոլում են մեր հուլիսյան համագումարում առաջադրված շատ հիմնահարցեր:
Ոստի մեր կուսակցությունը և անձանբ ես, որոշում ենք ընդունել ՀՀԿ-ի հետ միասնաբար գնալ խորհրդարանական ընտրություններին, մեր լուման ներդնելու պետականաշինության գործում և մեր ավագ գործընկերոջ հետ կիսելու քաղաքական պատասխանատվությունը երկրի և մեր ժողովրդի առջև :