Արագած Ախոյանը կառաջադրվի Արագածոտնի մարզում ՀՀԿ տարածքային ընտրական ցուցակով
ՔաղաքականությունԵս իմ թեկնածությունը կառաջադրեմ Արագածոտնի մարզում ՀՀԿ տարածքային ընտրական ցուցակով։ Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, որը լքել է ԲՀԿ շարքերը։
Նրա խոսքով՝ ՀՀԿ–ի ներսում մրցակցություն կլինի։ Սակայն հիմնական մրցակցությունը կընթանա այլ կուսակցությունների առաջադրման հետ։ Թեպետ ՀՀԿ շարքերը Ախոյանը դեռեւս չի համալրի։ Նա իր առաջադրումը բացատրում է հետեւյալ կերպ. «Եղավ առաջարկ, ես նույնպես ցանկություն ունեի։ Ես չեմ կարող կատարել իմ գործառույթները՝ չլինելով իշխանական ճամբարում» ։