Սիրուշոն չի ցանկանում անդրադառնալ ԱՄՆ դեսպանատան կողմից վիզա չստանալու հարցին
TVՄամուլում լուրեր են շրջանառվում, որ երգչուհի Սիրուշոն և ամուսինը` Լևոն Քոչարյանը, դիմել են ԱՄՆ դեսպանատուն` վիզա ստանալու խնդրանքով, սակայն վերջիններիս մերժել են:
NewsBook-ը կապ հաստատեց Սիրուշոյի մենեջեր Նունեի հետ, ով նկատեց, թե տարածված տեղեկատվությունը խեղաթյուրված է, սուտ է. «Չի համապատասխանում իրականությանը, խեղաթյուրված ինֆորմացիա է»,- ասաց երգչուհու մենեջերը: Ճշտող հարցին` արդյո՞ք Սիրուշոն դիմել է ԱՄՆ դեսպանատուն` մուտքի արտոնագիր ստանալու խնդրաքով, մենեջերը նկատեց, թե իրենք այլևս չեն ցանկանում այդ հարցին անդրադառնալ. «Այդ հարցին այլևս չենք ուզում անդրադառնալ, որովհետև ինչքան որ պետք էր իր սոցկայքում անդրադարձել է: Ավելիի կարիք չենք գտնում անդրադառնալու այդ բնականոն գործունեության մասին, որովհետև տեսաք` ինչ եղավ: Ինչքան, որ հարկ էինք համարում անդրադառնալու, անդրադարձել ենք իր սոցիալական կայքում»,- նշեց Նունեն:
Շարունակությունն՝ այստեղ։