Մուշեղ Սաղաթելյանը խա՞փս է տալիս
BlogՏիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Բաղրամյան պողոտան ոսիկանության կողմից բացվելուց հետո, ցուցրարաները հավաքվել էին Ազատության հրապարակում:
Թատերական հրապարակի հարթակը լի էր տարատեսական քաղաքական ու քաղաքացիական կոչերով՝ հացադուլ հայտարարելուց մինչև, «ռեժիմի ճիրաններից ազատվելու» մասին ալգորիթմներ, «ստրուկներին» սթափություն պարադրելուց մինչև Բաղրամյանի սեփականաշնորհում:
Նախկին կալանավայրերի պետ Մուշեղ Սաղաթլյանը ևս հանդես եկավ հայտարարությամբ, որում երևում էր ակնհայտ սպառնալիք: Մեջբերեմ. «Եթե հարթակում կանգնած երիտասարդները չբռունցքվեն և չմիավորվեն, ապա ինքը ստիպված կլինի ասել, թե այդ երիտասարդներից յուրաքանչյուրն իրենից ինչ է ներկայացնում»: Ապա հավելեց, որ նրանց մասին շատ բան գիտի:
Հանրության մի զանգված այդ նույն երիտասարդների հետևից է գնում: Եթե Սաղաթելյանը տիրապետում ինչ որ սենսացիոն ինֆորմացիայի, ապա ինչն է խանգարում հրապարակային «դիմակազրկել» այդ երիտասարդներին: Ի՞նչին է սպասում նախկին իշխանավորը:
Հարկ եմ համարում ևս մեկ անգամ հիշեցնել, թե Սաղաթելյանն ինչու է ժամանակից շուտ անցել թոշակի: Լևոն Տեր- Պետրոսյանի «երգի պարի հեղափոխության» օրերին Սաղաթելյանը հավատեցել էր, որ շուտով երկրի ղեկը անցնելու է «պապիի» ձեռքը, ու լքել իշխանական շարքերը: