«Գնված երջանկություն» հեռուստասերիալում Մերի Մակարյանն ու Լևս Դավթյանը նկարահանվել են համբույրի և անկողնային տեսարաններում
TVTert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է «Արմինիա Պրեմիումի» «Գնված երջանկություն» հեռուստասերիալի մասին, որը եթերում կլինի փետրվարի 6-ից: 20 մասանոց հեռուստանովելում խաղում են Մերի Մակարյանը, Աբել Աբելյանը, Լևս Դավթյանը, Մարինկա Խաչատրյանը, Լուիզա Ներսիսյանը, Արթուր Նալբանդյանը, Կարինե Ջանջուղազյանը, Մարիամ Ադամյանը, Հայկ Սարգսյանը և այլք: Ֆիլմի հիմքում մի աղջկա պատմություն է, ում մարմնավորում է դերասանուհի Մերի Մակարյանը: Հերոսուհին հանգամանքների բերումով աշխատում է որպես սպասուհի: Նա խաբվում է սիրելիի կողմից, սակայն չի կոտրվում: Մերիի կերպարին հաջողվում է շրջել իրադարձությունների հունը: