«Բիզնես-խնայողության» բանաձև ըստ Անդրեաս Ղուկասյանի
BlogՄարինա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ժողովուրդ օրաթերթը գրում է, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը գումար է բաժանում ցուցարարներին:
Փողի չափն ինքնին մեծ չէ, ընդամենը տաս հազար դրամ: Ամեն դեպքում այդ գումարով ամեն օր կարելի է կերակրել 20-30 ակտիվիստի:
Այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչն է դրդում Անդրիասին գնալ նման քայլի, և վճարել ցուցարարների սննդի համար:
Պարզվում է, որ ցուցարարների ակտիվությունն ու հանրահավաքի ակտուալությունը պահելու համար Ղուկասյանը զգալի դրամաշնորհներ է ստանում: Բայց այդ գումարների շատ չնչին մասն է ծախսվում բուն գործի վրա, իսկ մնացածը հմուտ կերպով գրպանվում է Ղուկասյանի կողմից:
Իրականում Անդրիասի ստացած գրանտներից ակտիվիստներին տրվող գումարը կարելի է համեմատել հացից փոխանցվող փշրանքների հետ: Այս գործընթացը շատ նման է բիզնես-խնայողության...