Կամավոր ռուսականացումը՝ գործողության մեջ
Ուշադրության կենտրոնումԳայանե Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին տարիներին, իսկ առավելապես՝ Եվրասիական միությանն անդամագրվելուց ի վեր՝ նախկին արեւմտամոլությունը հիմա էլ փոխարինվել է թունդ ռուսամոլությամբ: Ավագ սերնդի մի ծանոթ կին էր օրերս դժգոհում իր ծանոթներից մեկից.«Ես իրա հետ հայերեն եմ խոսում, ինքն ինձ ռուսերեն ա պատասխանում, թե ինչի՞՝ չգիտեմ»:
Նոր մոդա է, ահա թե ինչի, փողոցում էլ հաճախ ենք տեսնում իրար հետ ռուսերենով շփվող հայերի, մտավորականների, լավ, դրա իմաստը ո՞րն է, ստիպող էլ չկա, թե ասես պարտադրում են:Մի երիտասարդ կին էլ երեկ իր երեխային դիտողություն արեց՝ ռուսերեն խոսելու համար. խոսելու ընթացքում երեխայի մտքով անցել էր ռուսերենի անցնել, մեկ էլ հանկարծ մայրը / երեւի թե մայրն էր /, շատ կտրուկ հրահանգեց.«Հայերեն խոսա հա՞, չեմ ասե՞լ էդ թուրքի լեզվով չխոսաս»:
Ահա թե ինչի է հասել «հայ-ռուսական բարեկամությունը». ոչ թունդ նացիոնալիզմն է տեղին՝ ու ռուսերենի հավասարեցումը թշնամու լեզվի, ոչ էլ՝անկապ ռուսամոլությունը: Ու գիտե՞ք՝ հայկական սերիալներն էլ առիթը բաց չեն թողնում ռուսերեն տեքստեր հրամցնել հեռուստադիտողին, հայ կերպարներին անկապ ռուսերեն խոսեցնել...այդ առումով առաջնությունն առայժմ պատկանում է «Խոպանի տեսությանը». ռուս ապօրինի կնոջ կերպար են ներմուծել, ու անընդհատ հերոսներին անգրագետ ռուսերենով են խոսեցնում:
Դրանից առաջ էլ «Աննա» սերիալն» էր՝Հ1-ով ընթացող, որտեղ էլ հայ հերոսուհուն էին անկապ ռուսերենով խոսեցնում՝ առանց թարգմանության:Դրան էլ կարող ենք ավելացնել «Էմիգրանտները», որ Ամերիկայում էր նկարահանվել, բայց էլի ռուսամոլության տուրք էին տվել ֆիլմում ՝ առանց հայերեն թարգմանություն ապահովելու: