Պայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը» ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման «չտեսնված» միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ․ ԱՄՆ ֆիննախ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է ամենաշոգ օրերից մեկը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Լավրով․ Մոսկվան ԱՄՆ-ին հարցեր է ուղղել Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու վերաբերյալ 1 զոհ, 6 վիրավոր՝ Բրյանսկին հասցված հարվածի հետևանքով Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյnւն. կան զnhեր և վիրավnրներ Երկրաշարժ է տեղի ունեցել Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Պուտինը պատրաստ է հերթական անգամ ընդունել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին. Լավրով


Անդրեաս Ղուկասյանի ազգային խառնակության «Հայեցակարգը»

Ուշադրության կենտրոնում

Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թե ով էր Անդրեաս Ղուկասյանը 2013-ի նախագահական ընտրություններից առաջ՝ շատերը չգիտեն: Ներկայացնենք. մեդիա դաշտ մտած հաջողակ գործարար, որին օգնում ու սատարում էին կնոջ ազգանունն ու ազդեցությունները: Լինելով նշանավոր ճարտարապետ Արթուր Թարխանյանի փեսան և ճարտարապետ Անահիտ Թարխանյանի ամուսինը, նա սոցիալական խնդիրներ ու նեղություններ չուներ:

Կնոջ բարձր հոնորարները, որոնք արդյունք էին նրա ունեցած պատվերների, կապերն ու ծանոթությունները, ի վերջո, աներոջ զրնգուն ազգանունը բավական էին, որպեսզի տնտեսագետ-կիբեռնետիկոսի և արտաքին տնտեսական կապերի մասնագետի որակավորումներով անձը որևէ աշխատանքային փորձ չունենալով, ընդամենը 25 տարեկան հասակում, աշխատի «Հայներարտբանկում», որպես գործունեության պլանավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ, Ներքին աուդիտի ծառայության պետ, Վարկային դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

Ապա հիմնադրի «Բիզնես-պորտնյոր» խորհրդատվական ընկերությունը, իսկ 1999 թվականից առ այսօր գլխավորի «Ռադիո Հայ» ՍՊ Ընկերությունը՝ զբաղեցնելով ընկերության հիմնադիրների ժողովի նախագահի պաշտոնը։ Այսքանը բավական չէ, չունենալով իրավաբանական կրթություն, 2002-2003թթ. հիմնադրի և աշխատի որպես տնօրեն «Վարդազարյան և Ղուկասյան» իրավաբանական խորհրդատվական ընկերությունում։

Հետո էլ կնոջ սեփականությունը հանդիսացող և իշխանությունների կողմից նվեր տրված սևանյան Ֆլամինգո լողափի հենքի վրա ստեղծի «Ֆլամինգո-Արտ-լողափ» ՍՊԸ-ն և կառավարի ընկերությունը մինչև 2011 թվականը։ 2004-2008թթ. Էլ հանդիսանա «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ ներկայացուցիչը «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ում։ Զբաղեցնի նաև վերջինիս տնօրենի պաշտոնը։ Ըստ էության, մինի օլիգարխ, որը վայելել է բոլոր հաճույքները, ստացել ավելին, քան իր մտավոր կարողություններն են; Ու հետաքրքիր է, թե ինչպե՞ս պատահեց, որ 2013-ին Անդրեաս Ղուկասյանն անսպասելիորեն դարձավ ընդդիմադիր գործիչ, ինչու՞ ելավ իշխանությունների դեմ, երբ այդ իշխանությունների գոյությունը շատ նպաստավոր էր իր համար:

Երբևէ չզբաղվելով քաղաքական գործունեությամբ, չլինելով որևէ կուսակցության անդամ և ընդամենը, իբր հասարակական հիմունքներով, աջակցելով Խորհրդային Ադրբեջանից գաղթած ադրբեջանահայերին, հասկացել է, որ իր մեջ նստած է մեծագույն ընդդիմադիրը՝ ազգային փրկչի կերպարանքով և որոշել է հրապարակ նետվել՝ ,,փրկելու համար հայ ժողովրդին,,: 

Իր հայտնի նստացույցի ու հացադուլի օրերին Անդրեաս Ղուկասյանի գերխնդիրը բնավ էլ նախագահ դառնալը չէր, որովհետև շատ լավ գիտեր, որ ծիծաղելի կլիներ իր հայտնությունը երկրի նախագահի նստավայրում: Ծիծաղելին՝ ծիծաղելի, բայց, հաստատ, բնավ էլ ծիծաղելի չէին այն ներքին շահերն ու շահագրգռությունները, որոնց անունից էլ նա ՀՀ ԳԱԱ աստիճանների մոտ վրան էր նետել…. Աբու Լալա Մահարին ուզում էր վրան նետել անապատում՝ ապիրատ աշխարհից փրկվելու համար, իսկ ահա մերօրյա Մահարին հենց Ակադեմիայի մուտքի մոտ էր տեղադրել իր վրանը, որպեսզի Բաղրամյան պողոտայում գտնվող օտարերկրյա դեսպանատների աշխատողները տեսնեն իրեն, որպեսզի նրանք համոզված լինեն, որ ,,գործող անձը,, ճիշտ է ընտրված, որը կատարում է բոլոր հանձնարարությունները՝ հաստատելու համար, որ Հայաստանում կան ընդդիմադիր նոր բևեռներ:

Որո՞նք էին Անդրեաս Ղուկասյանի պահանջները. ՀՀ նախագահի բոլոր թեկնածուները պետք է հանեն իրենց թեկնածությունը՝ Սերժ Սարգսյանին ընտրապայքարում մենակ թողնելու համար, երկրորդ՝ ՀՀ կենտրոնական հանձնաժողովը պետք է չեղյալ համարի Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը, և երրորդ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները Հայաստանում դիտորդական առաքելություն չպետք է անցկացնեն: Ի դեպ, այս պահանջները նա ներկայացնում էր որպես քաղաքական գործիչ՝ ինքն իր մասին ասելով. «… քաղաքական գործիչները հանդես են գալիս իրենց քաղաքական դիրքերից»:

Ահա այսպես: Ինքն իրեն ներշնչել էր, թե քաղաքական գործիչ է, չնայած երբեք չէր եղել քաղաքականության հարթակներին: Գուցե ոչ թե ինքն էր իրեն ներշնչել, այլ այդպես հանձնարարել էին: Դե, իսկ ցանկացած հանձնարարության ակունքներում, բնականաբար, մեծ հոնորարներ են: Զարմանքով կարող ենք հարցնել, թե ինչու՞ այս ,,հանճարեղ քաղաքական գործիչը,, նստացույց չէր անում մարտի մեկի իրադարձություններից հետո, ինչու՞ հացադուլ չէր հայտարարում, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, ինչու՞ բողոքի ձայն չէր բարձրացնում, երբ 2012-ին ընթանում էին խորհրդարանական ընտրություններ: Զարմանալով հանդերձ, պնդենք, որ այդ տարիներին Անդրեաս Ղուկասյանը տակավին չէր գտել այն ,,ստնտուին,, , որը պիտի սներ իրեն և մղեր ,,քաղաքական պայքարի,,…

Հիմա նորից ակտիվացել է Անդրեաս Ղուկասյանը: Ընդորում, նրա ակտիվությունն ի հայտ եկավ ոչ թե այն ժամանակ, երբ ,,Ոչ թալանին,, շարժման նախաձեռնողները Ազատության հրապարակում էին, ոչ այն ժամանակ, երբ Բաղրամյան պողոտայում էին հունիսի 23-ին, այլ դրանից հետո: Այն ժամանակ, երբ հստակ մեսիջներ ստացավ, երբ հանրային շարժման ,,կուլիսներում,, հայտնվեցին ,,Հիմնադիր խորհրդարանն,, ու Ժիրայր Սեֆիլյանը, երբ մաշված ու սրբագրված որոշ քաղաքական գործիչներ որոշեցին դիվիդենտներ շահել երիտասարդական հուժկու նախաձեռնությունից:

Հատկապես այն ժամանակ, երբ ռուսական լրատվամիջոցները սկսեցին շրջանառել ,,հայկական մայդանի,, գաղափարը: Անդրեաս Ղուկասյանի հայտնությունը, նշանակում է, պատահական չէր: Հարկավոր էր օգտագործել ,,պատմական պահը,, և շարժումը տանել բոլորովին այլ ուղղությամբ՝ իսկապես բախումներ հրահրելով, Հայաստանը վերածելով քաղաքական ու քաղաքացիական բախումների թատերաբեմի…

Ասում են, որ Անդրեաս Ղուկասյանն էր ցուցարարներին սնունդ մատակարարողներից և 10 հազարական դրամ տվողներից մեկը: Հասկանալի է, իր գրպանից չէր տալիս: Դեռ մինչև հիմա որևէ քաղաքական կամ հասարակական գործիչ իր գրպանները չի դատարկել: Դրա համար կան պատվիրատուներ և վճարողներ: Եվ որոնք բավական մեծ գումարներ են ներդնում, որովհետև ,,գունավոր հեղափոխությունները,, շատ թանկ արժեն… Նկատելի է, որ Անդրեաս Ղուկասյանին պատվիրատուները մեծ դերակատարություն չեն վերապահել: Այլ ընդամենը՝ աջակցություն խառնակություններին, իրավիճակի սրումներին: Ուրիշ ոչինչ: Պատվիրատուները հիմար չեն, գիտեն ամեն մեկի քաշն ու կարողությունը: 

… Հայաստանում սկիզբ առավ մի շարժում, որն ազգային ինքնագիտակցության և երիտասարդների հանրային-քաղաքական ակտիվության արտացոլումն է: Հայ երիտասարդությունն ապացուցեց, որ ինքն է երկրի տերը, որ այլևս չի հանդուրժելու որևէ անարդարություն, որ մնալու և ապրելու է այս հողի վրա՝ այլևս չընդունելով քաղաքական ծաղրաբաններին, կուսակցական ,,երեսփոխաններին,,: Այս շարժումը ուղղված էր նաև անդրեասղուկասյանների նմաններին, որոնք տարիներ շարունակ ինչ-որ անհայտ ուժերի ծառայելով՝ սերմանում են խառնակություն, սերմանում են ազգային շահերի դավաճանություն:

Հետևաբար, նույն այս երիտասարդությունն այնքան խոհեմ է, որ թույլ չի տա 10 հազար դրամով կամ մի տուփ յոգուրտով գնել իր ազատությունը, իր երկիրը: Եվ հենց նույն երիտասարդությունն էլ ,,ոչ,, կասի ամեն տեսակի անդրեասներին՝ սեփական ձեռքերով կառուցելով սեփական երկրի ապագան: Խաղաղությամբ և ազգային համերաշխությամբ կառուցելու իր Հայաստանը…

Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Պայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը» ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման «չտեսնված» միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ․ ԱՄՆ ֆիննախ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է ամենաշոգ օրերից մեկը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Լավրով․ Մոսկվան ԱՄՆ-ին հարցեր է ուղղել Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու վերաբերյալ Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses1 զոհ, 6 վիրավոր՝ Բրյանսկին հասցված հարվածի հետևանքով Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյnւն. կան զnhեր և վիրավnրներ Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան Երկրաշարժ է տեղի ունեցելԱպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ Կուզենայի լսել ձեր գնահատականը երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին. Հ. Մնացականյան Պուտինը պատրաստ է հերթական անգամ ընդունել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին. Լավրով Ալիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը ԱՄՆ-ը և Իսրայելը բարբարnսական մեթոդներով փորձում են զրկել Իրանին խաղաղ նպատակներով միջnւկային էներգիայի օգտագործման անօտարելի իրավունքից. Թաիլանդում Իրանի դեսպան Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում Կասեցվել է «Ա․Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՄեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի պատերազմն ու շրջափակումը․ Ռեզայի Պարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան ԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է ADNOC ընկերության երկու նավի վրա Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար (տեսանյութ) Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԱզատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանինԿուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով անցել են մեր երկրին. ՌԴ ԱԳՆ 100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պшտերազմի վետերան Լաչին Ստեփանյանը Գերմանիայում խոշոր անտառային հրդեհի պատճառով տարհանել են մոտ 1,800 մարդու Ճապոնիայում «աննախադեպ» տեղատարափ անձրևները 4 մարդու կյանք են խլել Փաստորեն ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում. Արտակ Զաքարյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին Նավթի գները նվազել են Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան Ուկրաինայի ԶՈՒ կողմից Տվերի մարզում իրականացված հարձակման հետևանքով վնասվել է Wildberries-ի պահեստը 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասին41-ամյա Ռոնալդուն անսովոր տեսքով միացել է Ալ-Նասրին Լույս չի լինելու 2020 թվականի պшտերազմից հետո Ադրբեջանում ակшնների զnհ է դարձել 436 մարդ․ Ադրբեջանի ԱԳՆ Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Ամենադիտված