Աբովյանում հարցերը Ծառուկյանի թիկնազորի պե՞տն է լուծում
ՔաղաքականությունՕրեր առաջ մամուլում լուրեր էին տարածվել, որ Աբովյանում տեղակայված ԲՀԿ գրասենյակում նախկին եւ ներկա մի շարք ԲՀԿ-ականներ «նիստ» են արել և քննարկել քաղաքապետի թեկնածուի հարցը: Ըստ «Հրապարակ»-ի՝ այն վարել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը՝ Էդոն: Որոշվել է առաջադրել Ծառուկյանի օգնականին՝ Վահագն Գեւորգյանին:
PressMedia-ի աղբյուրները հայտնում են, որ ընտրությունների հետ կապված բոլոր հարցերի լուծումը Ծառուկյանի հանձնարարությամբ վերապահված է հենց թիկնազորի պետին: Նա ինքը ամենուր պահանջում է, որ ընտրությունների հետ կապված բոլոր հարցերով՝ որևէ խնդրի լուծումից սկսած, ֆինանսականով վերջացրած՝ դիմեն հենց իրեն:
Հետաքրքիր է՝ ընտրություններից հետո է՞լ է Աբովյան քաղաքը ղեկավարելու և համայնքի հարցերը լուծելու Ծառուկյանի թիկնազորի պետը: Ու եթե հիմա աջ ու ձախ խնդիրներ են լուծում, ինչու՞ այդ ամենը չէր արվում այն ժամանակ, երբ Ծառուկյանի ոչ պակաս հայտնի փեսան էր ղեկավարում Աբովյանը:
Երևի հայկական «ադաթի» համաձայն մարդկանց խնդիրների մասին հիշում են ընտրությունից ընտրություն: