Իսկապես կա փրկություն, իսկապես կան ելքեր՝ էլեկտրաէներգիայի սակագինը դարձնել 25 դրամ
Ուշադրության կենտրոնումԼևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իսկապես կա փրկություն, իսկապես կան ելքեր՝ էլեկտրաէներգիայի սակագինը դարձնել 25 դրամ, իջեցնել 1խմ գազի գինը, Հայաստանը դուրս բերել տնտեսական ճգնաժամից, կանգնեցնել արտագաղթը, տարեկան ապահովել մինչև 100 հազար մարդու վերադարձ, զարկ տալ ծնելիությանը, լուծել արդյունաբերական կենտրոնների հարցը, հեռանալ Ռուսաստանից կախվածությունից և ստեղծել տարածաշրջանի հզոր երկրներից մեկը...
Այս բոլորի տեսլականները և ուղիները կան:
Պարզապես չկա քաղաքական կամքը, չկա վճռականությունը՝ ստեղծելու ժողովրդապետություն, վարելու մարդակենտրոն քաղաքականություն:
Եթե սկսեմ թվարկել ուղիները և մեթոդները՝ կսկսեն ծաղրել, պաշտոն ունենալու ,,երազանք,, տեսնել: Բայց, ազնիվ խոսք, մեզ ընդամենը երկու տարի է պետք: Ոչ ավել: Ուրեմն, լրջորեն մտածենք...