Միայն տես՝ ինչ է հորինել այս տղամարդը տանիքի ձյունից ազատվելու համար. այ սա հնարք է… (VIDEO)
TV1. Այս միջոցը շատ պարզ է. պետք կլինի միայն պարան և մի քիչ համառություն: 2. Կան հատուկ հարմարանքներ տանիքը ձյունից մաքրելու համար: Այդպիսի իր կարելի է ձեռք բերել խանութից, կարելի է նաև ձյան մաքրիչ պատրաստել սեփական ձեռքով սովորական հատիչով: Անհրաժեշտ է հատիչի ծայրը փակել պլաստիկե կամ փայտե կափարիչով: Հետո պետք է բռնակը երկարացնել ալյումինե խողովակի կամ բավական երկար փայտե բռնիչի միջոցով: Այդ գործիքով զգուշությամբ ձյան շերտերը քաշում ենք դեպի մեզ: Կարևոր է: Պահպանիր անվտանգության կանոնները և մնա բավականաչափ հեռավորության վրա, որպեսզի ձյունը չլցվի վրադ: 3. Այսպիսի գործիք ևս կարելի է պատրաստել սեփական ձեռքերով: Պետք կլինի պողպատե մետաղալար, պոլիվինիլքլորիդե գործվածք կամ խիտ մոմլաթ: 4. Ձյունը մաքրելու ևս մեկ միջոց կա՝ տանիքը տաքացնելը: Բայց այս միջոցը ոչ բոլոր տեսակի տանիքների համար է հարմար: Որոշ ծածկույթներ կարող են պարզապես պայթել ջերմաստիճանի փոփոխությունից: