Ջուր չի լինելու մի քանի ժամ ԵՄ-ն Երևանին ոչ մի այլընտրանք չի առաջարկում Մոսկվայի հետ շահավետ կապերին և ցանկանում է ՀՀ-ին կտրել ՌԴ-ից. ՌԴ ԱԳՆ Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ» Լավ լուր՝ նպաստների վերաբերյալ Պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել Հայաստանը կարծես թե չի նկատել Զելենսկու նողկալի hարձակnւմները ՌԴ-ի հասցեին. ՌԴ ԱԳՆ Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Աստղագուշակ այսօր․ փոփոխությունների և նոր հնարավորությունների օր Դանթեն կանխագուշակե՞լ է մոլորակի և աստերոիդի բախումը


Ապրիլի 3` մարդ կուսակցությունների հոգեհանգիստ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին քաղաքական դաշտը հեղեղված է տարատեսակ նոր ձևավորվող դաշինքներով, կուսակցություններով ու արթնացող մարդ կուսակցություններով։ Բնականաբար լրատվական հարթակները նույնպես նվիրված են հիմնական և օժանդակ քաղաքացիների գործունեության ու անցյալի լուսաբանմամբ։ Սակայն այս ամբողջ թոհուբոհի մեջ, անուշադրության է մատնվում այն փաստը, որ առաջիկա ընտրությունները հայաստանյան քաղաքական դաշտի բազմաթիվ ներկա ու նախկին խաղացողների համար իրավամբ դառնալու է ելակետային, իսկ շատերի համար էլ հոգեհանգստյան արարողություն։
Այս արտահայտությունը իրապես էլ փոքր–ինչ կոպիտ, գուցե և դաժան է հնչում, սակայն իրականությունը դրանից չի փոխվում։ Հասկանալի է, որ խորհրդարանական ընտրություններին հաջորդելու է 2018 թվականը, երբ Հայաստանը վերջնականապես անցում կկատարի խորհրդարանական համակարգի։ Թե ինչ զարգացումներ կլինեն 2018–ին, թերևս չկանխատեսենք, քանի որ հայաստանյան քաղաքական դաշտի պարագայում ցանկացած կանխատեսում անշնորհակալ գործ է։ Սակայն սրանով հանդերձ ներկայում ակտիվացած կամ ակտիվացման փորձ անող բոլոր ուժերը գուցե գործնականում, գուցե բնազդաբար հասկանում են, որ ապրիլյան ընտրությունները այսպես ասած կենաց և մահու պայքար են լինելու։
Այս տեսանկյունից ակնհայտ է, որ անգամ իշխանությունը որոշակի փոփոխության միտումներ է որդեգրել։ Անշուշտ հանրապետականի բովանդակությունն ու էությունը խմբագրման շատ քիչ հնարավորություններ ունեն, քանի որ բովանդակային փոփոխության կամ առավել անհնար բարեփոխման դեպքում, ՀՀԿ–ն պարզապես կարող է կորցնել իշխանությունը, սակայն մյուս կողմից տեսանելի է Հանրապետականի «փաթեթավորման» փոփոխությունը։ Այս մասին են վկայում առնվազն ՀՀԿ–ի հրապարակած համամասնական ցուցակի առաջին 10 անունները։
Նման պայմաններում հայաստանյան փոքր քաղաքական միավորները ընկալում են, որ եթե ապրիլին նրանք չհայտնվեն խորհրդարանում, ապա կդադարեն գոյություն ունենալ որպես քաղաքական սուբյեկտ։
Հենց սրանով պայմանավորված Պարույր Հայրիկյանի ԱԻՄ–ը Օսկանյան–Օհանյան դաշինքի հետ միավորման ձախողումից հետո, հապճեպ որոշում է կայացնում միանալ Ելք դաշինքի հետ։ Նույն ձախողված միավորումից հետո Դալլաքյանը փորձում է իր համար տեղ ապահովել Ծառուկյան դաշինքում, սակայն համաձայն լրատվամիջոցների, Ծառուկյանը նույնպես մերժել է Դալլաքյանին։ Թերևս Ծառուկյան դաշինքում պարզապես չեն ուզում տեսնել մի գործչի, որն իր քաղաքական կարիերայի ընթացքում քանիցս տրամագծորեն փոխել է իր հայացքները։ Ըստ էության այս մերժումից հետո, Դալլաքյանը և մյուս մերժվածները՝ սոցիալ–դեմոկրատները, ռամկավարներն ու վերակազմյալ սոցիալ դեմոկրատները, հայտնվում են բավական բարդ իրավիճակում, որտեղ ոչ ոք չի ցանկանում նրանց հետ դաշնակցել։
Անշուշտ, նման քաղաքական ուժերը այդ մասին պետք է մտածեին իրենց գործունեության տարբեր փուլերում՝ երբ քաղաքական թռիչքներ էին կատարում ճամբարից ճամբար, սակայն դա արդեն այլ խնդիր է։
Իսկ իրականությունն այն է, որ նշված կուսակցությունները, եթե այդպես էլ չկարողանան մտնել որևէ դաշինք, ապա ամենայն հավանականությամբ 2017 թվականի ապրիլից արդեն լիովին դուրս կմղվեն քաղաքական ասպարեզից։ Այս տեսանկյունից պետք է նշել, որ դա կբերի նաև որոշակի դրական տեղաշարժերի, քանի որ նոր դաշտ կստեղծվի թարմ ուժերի և երիտասարդ գործիչների համար, որոնք արդեն կարող են գործունեություն ծավալել նոր քաղաքական իրավիճակում։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՈրքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Հանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանՋուր չի լինելու մի քանի ժամ Քարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր ԱվետիսյանԿունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին ԵՄ-ն Երևանին ոչ մի այլընտրանք չի առաջարկում Մոսկվայի հետ շահավետ կապերին և ցանկանում է ՀՀ-ին կտրել ՌԴ-ից. ՌԴ ԱԳՆ Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՔաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ» Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ» Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ» Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ» Լավ լուր՝ նպաստների վերաբերյալ Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ» Պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվելՀայաստանը կարծես թե չի նկատել Զելենսկու նողկալի hարձակnւմները ՌԴ-ի հասցեին. ՌԴ ԱԳՆ Փաստաբան Սոսե Չանդոյանը բարձրաձայնում է դատավորի անօրինական որոշման մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Աստղագուշակ այսօր․ փոփոխությունների և նոր հնարավորությունների օրԴանթեն կանխագուշակե՞լ է մոլորակի և աստերոիդի բախումըԿոտայքի մարզի մի շարք բնակավայրերում 8 ժամ ջուր չի լինիԱղքատությունը աճում է Վայոց Ձորում․ Նարեկ ԿարապետյանՔարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերինԱբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ Ծառուկյան8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղԶգուշացում․ Հայաստանում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըԻնձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ ԿարապետյանՀրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանն առաջարկել է երաշխավորված եկամուտների համակարգ
Ամենադիտված