Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


ՏՂԱՄԱՐԴԻԿ ԶԳՈՒՇԱՑԵՔ. Այս դեղամիջոցները ազդում են տղամարդկանց սեռական կյանքի վրա

Լինում են դեպքեր, երբ որևէ դեղամիջոցի առաջացրած կողմնակի բարդությունների հետևանքով հիվանդի մոտ ի հայտ են գալիս հիմնական հիվանդության հետ կապ չունեցող խնդիրներ: Օրինակ՝ արյան ճնշումը կարգավորող դեղամիջոցների հետևանքով տղամարդկանց մոտ կարող են առաջանալ խնդիրներ սեռական կյանքում: Բ.գ.թ. Կոնստանտին Սպախովի հավաստմամբ՝ նման կողմնակի բարդություններ առաջացնող դեղամիջոցներն առհասարակ բազմաթիվ են: Նման դեղամիջեցներ կան նույնիսկ հասարակ ցավազրկողների կամ հակաալերգիկների մեջ: Շատ են նաև նման դեղամիջեցները հակադեպրեսանտների և նյարդաբանական հիվանդությունների բուժման համար օգտագործվող դեղամիջոցների մեջ: Եթե ընդունած դեղամիջոցների հետևանքով առաջանում են խնդիրներ սեռական կյանքում, ապա հարկավոր է փոխել չափաբաժինը կամ առհասարակ դեղամիջոցը: Սակայն այդ ամենը հարկավոր է անել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Ծայրահեղ դեպքում կան բազմաթիվ արդյունավետ դեղամիջեցներ, որոնք նշանակվում են էրեկտիլ դիսֆունկցիայի ժամանակ, ուստի եթե դեղամիջոցի փոփոխությունը չի օգնել, կարելի է ընդունել նաև այս դեղամիջոցները: Եթե խնդիրներ առաջացնող դեղը նշանակվել է կարճ ժամանակով, ապա կուրսն ավարտելուց  հետո ամենայն հավանականությամբ ամեն ինչ կվերականգնվի: Նման դեպքերում շատ կարևոր է նաև կնոջ դերը և նրա պահվածքը: Հոգեբան Յուլիա Գուրևիչը խորհուրդ է տալիս նման խնդիրների առկայության դեպքում ոչինչ չանել և պարզապես նշանակություն չտալ այդ ամենին: Պետք չէ մխիթարել, պետք չէ ձևացնել, թե դա սովորական երևույթ է: Կանայք պետք է հիշեն, որ իրենք էլ ամեն անգամը չէ, որ կարող են օրգազմի հասնել, սակայն միշտ կարող են ձևացնել: Սակայն տղամարդիկ իրենց էությամբ այդպիսին չեն, ուստի չեն կարող ձևացնել: Սա իսկապես հասարակ երևույթ է, իսկ մարդիկ ռոբոտներ չեն: Պետք չէ դա մեծ խնդիր դարձնել:

Պարզապես հարկավոր է մեկ ուրիշ անգամ սեքսով զբաղվել և մոռանալ այդ դեպքի մասին: Նման անհաջող փորձից հետո ցանկալի է հաջորդ անգամ թույլ տալ, որ տղամարդն ինքը ստանձնի նախաձեռնությունը: Հարկ է հիշել, որ եթե խնդիրը պայմանավորված է հավելյալ գործոններով (այդ թվում նաև դեղամիջոցներով) և եթե սեքսն իսկապես կարևոր է տղամարդու համար, ապա նա կփորձի գտնել թերապիա, որը կողմնակի բարդություններ չի առաջացնի, և կլուծի խնդիրը: Եթե բուժումը կենսական նշանակություն ունի և ոչ մի այլ տարբերակ չկա, ապա հարկավոր է ընդունել այդ փաստը և չտանջել մեկմեկու ավելորդ փորձերով, հիստերիաներով ու անհանգստությամբ: Պարզապես անհրաժեշտ է որոշ ժամանակով փակել սեքսի թեման և վերադառնալ դրան մեկ ուրիշ անգամ: Մարդու սեռական պահվածքն ու սեռական ակտը կարգավորվում են օրգանիզմում մի քանի մակարդակով՝ սկսած կենտրոնական նյարդային ու էնդոկրին համակարգերից, մինչև սեռական օրգանների անոթների տեղային կարգավորումը: Սա է պատճառը, որ դեղամիջոցները կարող են տարբեր կերպ ազդել պոտենցիայի վրա:  Օրինակ՝ սեռական ցանկությունն ու օրգազմից ստացած զգացողություններն ամենից շատ կախված են տղամարդկանց հորմոնի՝ տեստոստերոնի մակարդակից և կարգավորման կենտրոնական մեխանիզմներից, ուստի շատ դեղամիջոցներ կարող են ազդել լիբիդոյի և օրգազմի վրա: Առաջին հերթին այդ դեղամիջեցներն են. ·         Նեյրոլեպտիկները, ·         Հակադեպրեսանտները, ·         Հանգստացնող դեղամիջոցները, ·        Հակաէպիլեպտիկ դեղամիջեցները:   Իրենց ազդեցությունն են ունենում նաև սպիրոնոլակտոն պարունակող միզամուղ դեղամիջոցները: Դրանք մեծացնում են պրոլակտին հորմոնի արտադրությունը, որը մրցակցում է տեստոստերոնի հետ, և դա հանգեցնում է լիբիդոյի և էրեկցիայի թուլացման: Շատ միզամուղներ այլ կերպ են գործում և դրանց բացասական ազդեցությունն ազդում է անոթների վրա՝ չազդելով սեռական պահվածքի վրա, բայց թուլացնելով պոտենցիան: Նմանատիպ ազդեցություն են ունենում նաև զարկերակային ճնումն իջեցնող շատ դեղամիջոցներ: Դրանց ազդեցությունը կախված է չափաբաժնից. որքան այն մեծ է, այնքան վառ են արտահայտվում կողմնակի բարդությունները: Բացի այդ, առողջ անոթներ ունեցող երիտասարդների մոտ բարդությունների առաջացման հավանականությունն ավելի ցածր է, քան անոթների հիվանդություն ունեցող տղամարդկանց մոտ: Դեղամիջոցների ազդեցության հետևանքով սեռական թուլության խնդրի առջև կանգնած շատ կանանց կարող են օգնել վիագրան, սիալիսը, լեվիտրան և էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ այլ դեղամիջոցները: Ընդ որում՝ բժշկի նշանակած դեղամիջոցներից կարելի է չհրաժարվել: Սակայն հարկավոր է հիշել, որ շատ դեղամիջոցների բացասական ազդեցությունից կարելի է ազատվել կամ գոնե թուլացնել՝ պարզապես ապրելակերպը փոխելով: Հարկավոր է նվազեցնել սննդի կալորիականությունը, շատ շարժվել, ազատվել ավելորդ կիլոգրամներից և հրաժարվել ծխախոտից: Սա շատ արդյունավետ մեթոդ է, նույնիսկ եթե անհեթեթություն է թվում: Դեղամիջոցներ, որոնք կարող են ազդել տղամարդու սեռական պոտենցիայի վրա Խոցային հիվանդության ու գաստրիտի դեպքում   ·         Ցիմետիդին, ·         Ռանիտիդին, ·         Նիզատիդին:   Նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում   ·         Բիպերիդեն, ·         Բենզտրոպին, ·         Տրիհեքսիֆենիդիլ, ·         Պրոցիկլիդին, ·         Բրոմկրիպտին ·         Լեվոդոպա:   Ալերգիաների և ճոճվելու հետևանքով առաջացած սրտխառնոցի դեպքում   ·         Դիմենհիդրինատ, ·         Դիֆենհիդրամին, ·         Հիդրոքսիզին, ·         Պրոմետազին:   Միզամուղներ   ·         Հիդրոքլորթիազիդ, ·         Քլորտալիդոն, ·         Տրիամտերեն, ·         Ֆուրոսեմիդ, ·         Սպիրոնոլակտոն:   Ցավի, բարձր ջերմության ու բորբոքումների դեպքում   ·         Նապրոքսեն, ·         Ինդոմետացին:   Արյան գերճնշման ու սրտի հիվանդությունների դեպքում   ·         Մեթիլդոպա, ·         Վերապամիլ, ·         Նիֆեդիպին, ·         Հիդրալազին, ·         Կապտոպրիլ, ·         Էնալապրիլ, ·         Մետոպրոլոլ, ·         Պրոպրանոլոլ, ·         Լաբետալոլ, ·         Ատենոլոլ, ·         Ֆենոքսիբենզամին:   Հակադեպրեսանտներ   1. Եռցիկլիկ հակադեպրեսանտներ   ·         Ամիտրիպտիլին, ·         Իմիպրամին, ·         Կլոմիպրամին, ·         Տրիմիպրամին, ·         Նորտրիպտիլին, ·         Դոկսեպին, ·         Դեզիպրամին:   2. Սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչ (ՍՀԸԱ)   ·         Ֆլուոքսետին, ·         Պարոքսետին,  ·         Սերտրալին, ·         Ֆլուվոքսամին, ·         Ցիտալոպրամ, ·         Էսցիտալոպրամ, ·         Դապոքսետին:   Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն դեղամիջեցներ ընդունել: Հարկավոր է ամեն դեպքում խորհրդակցել բժշկի հետ և բացատրել նրան, թե ինչումն է խնդիրը: Ինչ անել նման խնդրի դեպքում ·         Համոզել ամուսնուն խորհրդակցել բժիշկ-ուրոլոգի և դեղամիջոցները նշանակած բժշկի հետ, ·         Նվազեցնել դեղամիջոցի չափաբաժինը, ·         Խրախուսել ամուսնուն ազատվել ավելորդ քաշից, սպորտով զբաղվել և ավելի շատ շարժվել, ·         Օգնել նրան հրաժարվել ծխախոտից, ·         Փոխարինել դեղամիջեցը(բժշկի հետ համաձայնեցնելով) նմանատիպ ազդեցությաբ, սակայն այլ բաղադրիչներ պարունակող դեղամիջեցով, ·         Խորհուրդ տալ ամուսնուն ընդունել դեղամիջոցներ էրէկտիլ դիսֆունկցիայի դեմ:



Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել
Ամենադիտված