Հացադուլի փիլիսոփայությունը
Ուշադրության կենտրոնումՍտեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հացադուլի ամենահին փիլիսոփայությունը հնդկականն է, ըստ որի ստեղծված իրավիճակում հացադուլ պետք է հայտարարի Բիբինը` Սերժ Սարգսյանի բնակարանի դիմաց:
Ըստ հնդկական կանոնների կա երկու տեսակի հացադուլ, ժամանակավոր` Ապհոջան և ցմահ` Պրայա:
Հացադուլ հայտարարում էր պարտատերը իրենից պարտք վերցրած /կամ ժամանակակից տերմինաբանությամբ ասած` քցած/ անձնավորության տան դիմաց: Եթե այդ անձը չի վճարում պարտքը, ապա պարտատիրոջ մահվան մեջ մեղադրվում է պարտք վերցրած անձը: Հացադուլը բարոյական մեղքի տակ դնելու միջոց է, երբ կոնֆլիկտի լուծման այլ տարբերակ չկա: Քանի որ ՀԷՑ-ին գցել են օլիգարխները, իսկ բիբինենք մատուցած ծառայության դիմաց ընդամենը մի թեթև "վեն" են մտել, ապա հենց Բիբինը պետք է հացադուլ հայտարարի: Երբ հակառակն է տեղի ունենում, ըստ հնդկական Շաստրաների, անհասկանալի իրավիճակ է ստեղծվում: Ազատության հրապարակի հացադուլով ալիքները խառնվում են: