Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Իրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով


Ինչպե՞ս իմանալ՝ որքան կենսաթոշակային խնայողություն ունեք

Հասարակություն

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է պարբերաբար տեղեկանալ, թե որքան գումար է կուտակվել իր կենսաթոշակային հաշվին, եւ որքանով են այդ միջոցները ավելացել կառավարման արդյունքում:

Կան մի քանի եղանակներ, որոնց միջոցով կարելի է նույնիսկ ամեն օր հետեւել` արդյոք վճարումները կատարվում են ճիշտ չափով եւ ժամանակին, քանի տոկոս եկամտաբերություն են ապահովում կենսաթոշակային ֆոնդերը, որ ֆոնդում են կառավարվում միջոցները:

Առաջին եղանակը համացանցն է. եթե մասնակիցը ունի նույնականացման քարտ եւ քարտը կարդացող սարք, ապա կարող է ցանկացած ժամանակ, ցանկացած վայրից մուտք գործել իր անհատական կենսաթոշակային հաշիվ եւ հետեւել իր միջոցների շարժին, ինչպես նաեւ ներկայացնել, օրինակ, կենսաթոշակային ֆոնդի եւ կառավարչի ընտրության, փոփոխության դիմումներ:

Առցանց եղանակով կենսաթոշակային հաշիվ կարելի է մուտք գործել www.epension.am միասնական սոցիալական պորտալի «Իմ հաշիվը» հավելվածի միջոցով:

Եթե չունեք նույնականացման քարտ կամ քարտը կարդացող սարք, ապա կարելի է օգտվել հաշվի օպերատորների ծառայությունից: Հարկավոր է ներկայացնել անձնագիր եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):

Հաշվի օպերատորներ են Հայփոստը, Արարատբանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկը, Ինեկոբանկը, ՎՏԲ բանկը եւ Կոնվերսբանկը: Ձեր կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով նշված կազմակերպություններից որեւէ  մեկի ցանկացած մասնաճյուղ:

Կենսաթոշակային հաշիվը ստոգելու երրորդ եղանակը բանկոմատներն են` եթե դրանք միացված են ԱրՔա համակարգին: «Լրացուցիչ ծառայություններ» բաժնից ընտրելով «կենսաթոշակային հաշվի քաղվածք» հրահանգը` կտեսնեք տվյալ պահի դրությամբ Ձեր կենսաթոշակային հաշվում առկա միջոցների ընդհանուր չափը եւ հաշվով կատարված վերջին տասը գործարքները:

Կենսաթոշակային հաշվիը ստուգելը խիստ կարեւոր է. նաեւ մասնակցի հետեւողականությունից է կախված, թե որքան արդյունավետ կկառավարվեն նրա միջոցները: Հետեւելով վճարումների պարտաճանաչ կատարմանը եւ ֆոնդերի եկամտաբերությանը` կարելի է անուղղակի մասնակցություն ունենալ կուտակային միջոցների կառավարման գործընթացում:

Եթե, օրինակ, մասնակիցը հայտնաբերում է, որ որեւէ ամսվա գումար արտացոլված չէ հաշվում, ապա հարկավոր է դիմել լիազոր մարմիններին` խնդիրը կարգավորելու համար: Այլապես այդ գումարը, կենսաթոշակային հաշվին փոխանցված չլինելու պատճառով, չի կառավարվում եւ չի ապահովում լրացուցիչ եկամուտներ, ինչը կարող է ազդել ապագա կենսաթոշակի չափի վրա:

Հետեւեք նաեւ տարբեր ֆոնդերի եկամտաբերությանը` հասկանալու համար, թե որ ֆոնդերն են ավելի բարձր եկամտաբերություն ապահովում եւ, ըստ այդմ, փոխեք Ձեր կենսաթոշակային ֆոնդը`միջոցները տեղափոխելով առավել արդյունավետ կառավարվող ֆոնդեր:

Բոլոր հարցերով քաղաքացիները կարող են դիմել 114 անվճար թեժ գծին եւ www.epension.am կայքի առցանց խորհրդատուին:

Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանում«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ամենադիտված