Ոչ թալանին նախաձեռնության երիտասարդական շարժումը էական շտկումներ մտցրեց Հայաստանի հանրային մտածողության ու գիտակցության մեջ
Ուշադրության կենտրոնումՀամլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անկախ արդյունքներից, ելքից ու հանգուցալուծումից, Ոչ թալանին նախաձեռնության երիտասարդական շարժումը էական շտկումներ մտցրեց Հայաստանի հանրային մտածողության ու գիտակցության մեջ, գրանցեց ձեռքբերումներ, որոնց պտուղները քաղելու ենք վաղը....
Փողոցներ դուրս եկած այդ երիտասարդները ցույց տվեցին, ապացուցեցին, որ երկրի զարգացման հենքը իրենք են, Հայաստանի ապագան իրենք են, միայն իրենք կարող են կերտել մեր երազած Հայաստանը, այլ ոչ թե ՀՀԿ-ի գրասենյակներում պատսպարված օսլայած վերնաշապիկներով կուսակցական կարերիստ երիտասարդները, ոչ էլ տարատեսակ սաքուլիկներն ու ուսխորհրդների գլուխխոնարհողները, որոնք երկրում առկա գաղջի անբաժանելի մասն են կազմում...
Ուրեմն, կորչի գաղջը եւ կեցցե Հայաստանի պայծառ երիտասարդությունը....