Արցախի նախագահը Լոնդոնում հանդիպել է համահայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին
Ուշադրության կենտրոնումՎրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին Լոնդոնում հանդիպում է ունեցել Հայ օգնության միության, Համազգային մշակութային միության, Հոմենեթմենի Մեծ Բրիտանիայի կառույցների ներկայացուցիչների հետ:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Արցախի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել վերոհիշյալ համահայկական կազմակերպությունների դերակատարությունը Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման, հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ ազգային խնդիրների լուծման գործում: