Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը գնաց հանդարտեցման քայլին
Մանյա Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը գնաց հանդարտեցման քայլին, որքանով դա նրան հաջողվեց այս պահին անհայտ է, հայտին է միայն, որ Կառավարության մոտ հավաքված Ֆիրդուսի 33 հացսեյի բարկացած բնակիչները հանդուժելու և լռելու ցանկություն չունեն:
Նախարարի այցը բոլորովին էլ ջերմ չընդունվեց : Բնակիչների հատ ու կենտ բացականչություններից պարզ է դառնում, որ նրանք նախարարին չեն վստահում:
«Մենք մեյմուններ չենք, որ գանք ամեն օր նամակ գրենք, մեր խնդիրը տեղեկացնենք: Օրեր առաջ վարչապետը ձեր ներկայությամբ մեզ խոստացավ, որ երեք օր հետո խնդիրը կլուծվի, հիմա արդեն 10 օր է անցել, ու դուք եկել մեզ ասում եք, որ մեր խնդիրը նամակով ներկայացրեք: Մի հատ ուշքի եկեք, իմացեք ում հետ եք եկել բանակցելու»,-ասաց բնակիչներից ` Թամարան:
Նախարարին ակնհայտ դուր չեկավ բնակչուհու «մունաթը». «Ձեր խնդիրը հայտնի է վարաչապետին, ինչպես նաև ես քաջատեղյակ եմ, հիմա ես առաջարկում եմ ձեզ խումբ կազմել և երկուշաբթի օրը ժամը 18:00-ին գալ վարաչպետի հետ հանդիպման, հիմա նա արտերկիր գործուղման է մեկնում»:
Այս առաջարկը բնակիչներին չգոհացրեց և նրանցից մեկը բղավեց.«Գուցե գնանք օդանավակայան էնտեղ վարչապետին տեսնենք ու նրանից բնակարաններ պահանջենք»:
Լ.Ղազարյան
Կից նյութն այստեղ