Նախագահ Սահակյանը Լոնդոնում քննարկել է Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր
Ուշադրության կենտրոնումՎրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին Լոնդոնում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի կառույցի անդամների հետ՝ մասնաճյուղի տնօրեն Արմինե Կարապետիի գլխավորությամբ:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրիտանիայի մասնաճյուղի գործունեությունը՝ ուղղված հայրենիքի շենացմանը, նշելով, որ հիմնադրամի խողովակներով իրականացված ծրագրերը մեծապես նպաստում են Արցախի զարգացման ու զորացման գործին: