Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


«Ինձ անգամ անբարոյական էին անվանում». երգչուհիները՝ պառլամենտում (PHOTO)

Wnews.am-ը գրում է . 

Եթե Դուք չեք զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում Ձեզնով։ Այս արտահայտության հետ ոչ բոլորն են համաձայն։ Ինչեւէ, Wnews.am-ը ներկայացնում է մի քանի երգչուհիների, ովքեր զբաղվել, իսկ նրանցից ոմանք էլ մինչեւ օրս շարունակում են զբաղվել քաղաքականությամբ։

nadejda

Երգչուհի Նադեժդա Սարգսյանը եղել է առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր։

Ծնվել է 1954թ. հոկտեմբերի 17-ին Երեւանում: Ավարտել է Մոսկվայի արվեստների ակադեմիան՝ ռեժիսորի որակավորմամբ:

1977-87-ին եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի, իսկ 1987-92-ին՝ «Հայեր» նվագախմբի երգչուհի, 1992-ից՝ «Հայեր» մշակութային կենտրոնի տնօրեն:

Եղել է Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Շամիրամ» խմբակցության անդամ: «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ:

2007 թվականից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում եղել է բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր՝ «Տարեմուտի երեկո 2008», «Երկու աստղ» և այլն։ 2008-2009 թթ. եղել է «Մանկական Եվրատեսիլ» և «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր, նաև ընդգրկվել է Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման» հանձնաժողովում։

ՀՀ մշակույթի  վաստակավոր գործիչ է։13521917_1216576338383209_5488023940318367153_n

Խորրդարանում իր հայտնվելու մասին Նադեժդա Սարգսյանը պատմում է.

«Երբ ինձ առաջարկեցին դառնալ կուսակցության անդամ, այդ առաջարկը մեծ ոգեւորությամբ չընդունեցի, քանի որ գիտեի, որ դա մեծ պատասխանատվություն է, որը խլելու է ինձանից շատ էներգիա եւ ուժ, եւ քիչ ժամանակ կունենամ իմ աշխատանքի` երգելու համար, եւ այդպես էլ եղավ:

Իհարկե, մենք տեղյակ էինք խնդիրների մասին, բայց չէինք պատկերացնում, որ դրանք այդքան շատ են: Ես պիտի զբաղվեի միայն մշակութային հարցերով, սակայն պարտավորություն ստանձնեցի նաեւ մի քանի այլ ոլորտներ համար` առողջապահության, կրթության, զինծառայողների խնդիրների: Հաճախակի մեկնում էինք համերգներով զորամասեր, որպեսզի եւ ուրախություն պարգեւենք զինվորներին, եւ ծանոթանանք նրանց խնդիրներին:

Իհարկե, բոլորիս համար անակնկալ էր, որ մենք մտանք խորհրդարան 2-րդ տեղով: Բայց, մյուս կողմից, դա մեր աշխատանքի արդյունքն էր: Մենք աշխատում էինք օր ու գիշեր: Շատերը մեզ «ֆեմինիստուհիներ» էին անվանում, սակայն մենք միշտ քարոզում էինք ուժեղ տղամարդու կերպարը:

Թերթերն իմ մասին ինչ ասես գրում էին, անգամ «անբարոյական» էին անվանում: Թերթերից մեկն երկու անգամ «նվիրեց» ինձ «Նաիրի» կինոթատրոնը: Առաջին անգամ գրել էին, որ Վանո Սիրադեղյանն այն ինձ նվիրել է մարտի 8-ի կապակցությամբ, մի քանի ամիս անց՝ հոկտեմբերին, նույն թերթը գրեց, որ նա «նվիրել է» ինձ «Նաիրին» արդեն ծննդյան  կապակցությամբ:

Մեզ շատերն էին աջակցում, այդ թվում, օրինակ, Վազգեն Սարգսյանը: Սակայն, այո, ամենից շատ մեր կողքին է եղել Վանո Սիրադեղյանը: Իր օգնությամբ մենք կարողացանք շատ խնդիրներ լուծել»։

 

102604

Շուշան Պետրոսյան.

Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 23-ին Երեւանում:

1987թ. ավարտել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի ֆակուլտետը: Գեղանկարի եւ գծագրության ուսուցիչ: 1993թ. ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը: Գեղանկարիչ-գրաֆիկ:

1989 -1991թթ. աշխատել է «Արձագանք» թատրոն-ստուդիայում (Մետրո թատրոն) աշխատել է հագուստի եւ բեմի նկարիչ:  Ձեւավորել է 3 ներկայացում` «Առասպելական հավերժություն», «Անտիգոնե», «Տերն ու ծառան»: 1994 -1997թթ. աշխատել է Երգի պետական թատրոնում: 1996թ-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար է:  2002-2003թթ.` Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դասախոս:

2012թ. մայիսի 6-ին  ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2005թ. Բնության եւ հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է:

2006թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:

2008թ. պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով եւ ՊՆ «Վազգեն Սարգսյան» շքանշանով:

Արժանացել է մի շարք երաժշտական մրցանակների` 1993թ.` գլխավոր մրցանակ («Շարմ Շոու» միջազգային փառատոն), 1996թ.` «Տարվա լավագույն երգչուհի» («Ասուպ» մրցանակաբաշխություն), 2000թ.` «20-րդ դարի հայ աստղ» («Աստղ» փառատոն), 2000թ.` «Լավագույն կին կատարող» («Անուշ» մրցանակաբաշխություն, ԱՄՆ), 2004թ. «Անկախ Հայաստանի լավագույն ձայն» («Կռունկ» փառատոն), 2009թ.` «Դիվա» մրցանակ (երգի ամենամյա փառատոն, ԱՄՆ):

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Shushan-Petrosyan1

Գալիք խորհրդարանական ընտրություններում Շուշան Պետրոսյանը կրկին ներառված է Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում, ուստի, ամենայն հավանականությամբ, նրան կտեսնենք նաեւ հաջորդ գումարման խորհրդարանում։

Տարիներ առաջ քաղաքականություն մտնելու իր որոշումը նա այսպես էր մեկնաբանել.

«Տարիներ շարունակ անվերջ խոսելու փոխարեն պետք է նաեւ գործել: Ես միշտ կռիվ ունեմ   եւ միշտ կողմ եմ մշակութային ներկայացվածությանը: Հետեւաբար` իմ պատգամավոր դառնալու հանգամանքը կլինի «զենք» եւ միջոց` հայ երգարվեստը մաքրամաքուր պահելու համար…։

Մարդը չպետք է զլանա աշխատել: Ինձ համար երգարվեստը, կերպարվեստը նույնքան կարեւոր են, որքան իմ աշխատելն օրենսդիր մարմնում ու ծառայելը երկրին: Ես այդ սկզբունքով ու երազանքով եմ հայտնվել Ազգային ժողովում: Ես պիտի աշխատեմ, որովհետեւ հոգնել ենք այս բողոքներից»։

f2c8ca940e20

Ռուսլանա Լիժիչկո. «Եվրատեսիլ 2004»-ում հաղթելուց հետո ուկրաինացի երգչուհի Ռուսլանան սկսեց զբաղվել քաղաքականությամբ։ Նա միացավ Վիկտոր Յուշենկոյի նախընտրական քարոզարշավին եւ «Наша Украина» կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցնում էր հինգերորդ տեղը։ Ռադայում աշխատելուց մեկ տարի անց նա հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից։

1077666

«Կարծում եմ, որ այն քիչ մարդկանց թվին եմ դասվում, ովքեր քաղաքականություն են մտնում իդեալիստական համոզմունքներով, սակայն պարզվում է՝ շատերի համար դա միայն PR է։ Երբ հասկացա այդ ճշմարտությունը, խիստ հիասթափվեցի։Վերին Ռադայից դուրս եկա որպես բոլորովին այլ մարդ. շատ հասունացած, աշխարհին առանց վարդագույն ակնոցների նայելով։ Քաղաքականությունը պատռեց իմ պատկերացումները բանականության եւ ընդհանուր առմամբ՝ կյանքի վերաբերյալ»,- նշել է նա։taisiya_povaliy_e9a0cf3ab059dffa45e73944336f6322

Տաիսիա Պովալիյ. 2012թ. ուկրաինացի երգչուհի Տաիսիան եւս ընտրվեց պատգամավոր։ Նա ընդգրկվել էր մշակութային եւ հոգեւոր հարցերով կոմիտեի անդամ, սակայն նիստին միայն մեկ անգամ է մասնակցել։

Արդեն 2014թ. նա լքեց քաղաքական դաշտն ու կրկին սկսեց ակտիվ զբաղվել իր կարիերայով։

zlata-ognevich-smenila-imidzh_rect_73dbfb861b9f2e5f78404a3aa8d5798f

Զլատա Օգնեւիչ. Եվս մեկ երգչուհի, ով մասնակցել է «Եվրատեսիլ»-ին եւ հետո սկսել զբաղվել քաղաքականությամբ։

Ուկրաինացի երգչուհին պառլամենտում հայտնվեց «Радикальная партия» կուսակցության ցուցակով։ «Եվրատեսիլ 2013»-ին նա զբաղեցրեց երրորդ տեղը, իսկ պառլամենտում որոշել էր զբաղվել մշակութային հարցերով։

2015-ին նա հայտարարեց, որ հրաժարվում է իր մանդատից։

նինա

Նինա Մատվիենկո. 1998թ. ուկրաինական պառլամենտում էր երգչուհի Նինա Մատվիենկոն։ Կարճ ժամանակ անց նա հայտարարեց, որ պառլամենտն իր տեղը չէ եւ հրաժարվեց մանդատից։

М.Максакова

Մարիա Մակսակովա. ռուս օպերային երգչուհին 2011-2016թթ. «Եդինայա Ռոսիյա» կուսակցության կողմից եղել է ռուսական Պետդումայի պատգամավոր։ 2017-ին նա հեռացվեց կուսակցությունից՝ օրենքը խախտելու պատճառով։

 

Հայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ
Ամենադիտված