ԼՂՀ նախագահը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել հայկական ավանդական կուսակցությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ
Ուշադրության կենտրոնումՎրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին եւ 8-ին Լոնդոնում հանդիպումներ է ունեցել Սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության, Ռամկավար Ազատական կուսակցության Մեծ Բրիտանիայի կառույցների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունն Արցախին սատարելու, համազգային կարեւորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: