Գերման Ստերլիգովը Շուշիում է
Ուշադրության կենտրոնումՎրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ալյոնա Ստերլիգովայի Ղարաբաղյան մոդայի տուն: Այս գաղափարը շուտով Արցախում կյանքի կկոչվի: Այս մասին զրույցում երեկ ասել է Ալյոնա Ստերլիգովայի ամուսինը՝ ռուս մեծահարուստ Գերման Ստերլիգովը, ով ընտանիքի հետ, մեր տվայալներով, արդեն մի շաբաթից ավելի է Արցախում է:
«Կինս արդեն կարում է: Ես դեռ որոշում չեմ կայացրել, թե ինչ եմ անելու»-երեկ Շուշիում մեզ հետ զրույցում ասել է հայտնի միլիարդատերը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ հիմա տարածքներ է ուսումնասիրում՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: Վերջնական որոշման մասին Ստերլիգովը պատրաստվում է հայտարարել երկուշաբթի օրը հրավիրվելիք մամուլի ասուլիսի ժամանակ: