Ոստիկանության կողմից տրամաբանական կլիներ, որ դուրս գային հոսանքի կամ մեկ այլ ապրանքի թանկացման դեմ բողոքի ցույցի և փակեին Բաղրամյան պողոտան
Ուշադրության կենտրոնումՄովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ոստիկանության կողմից տրամաբանական կլիներ և ցուցարարների հանդեպ աննախադեպ մարդասիրական և հայասիրական վերաբերմունքի լավագույն ապացույցը կհանդիսանար այն, որ հաջորդ անգամ հենց ոստիկանները դուրս գային հոսանքի կամ մեկ այլ ապրանքի թանկացման դեմ բողոքի ցույցի և փակեին Բաղրամյան պողոտան:
Պատկերացրեք միայն. դա կլիներ Հայաստանում քաղաքացիական գիտակցության և ժողովրդավարության այնպիսի հաղթանակ և ձեռքբերում, որին կնախանձեին նույնիսկ տեսած եվրոպացիները:
Իրոք, կշահեինք բոլորս: