«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ


Քանդել, քանդել մինչև վերջ

Այն որ իշխանական կոալիցիան Հայաստանում միատար չէ և նույն խմբի տարբեր “թայֆաներին” չի ստացվում իրար հետ լեզու գտնել, արդեն նորություն չէ: Գոնե վերջին տարիներին մամուլում ականատեսն ենք եղել իրար կծոտելու կամ թեթև վնասվածքներ հասցնելու բազմաթիվ փորձերի. նախարարությունից նախարարություն, պետական մի կառույցից մյուս կառույց, այս “մենամարտերը” անընդհատ են:

Սակայն իրար ծանր վնասներ հասցնելու փորձերը կտրուկ փոփոխություն են բերում առանց այն էլ կեղտի մեջ կորած հայկական քաղաքական դաշտին, ինչին ականատեսն ենք լինում վերջին մի քանի ամիսների ընթացքում: ՀՀ իշխանությունները, մասնավորապես իշխանության որոշ թեևի ներկայացուցիչներ խուճապի մեջ են: Իսկ ինչպես գիտեք, խեղդվող մարդը խուճապի մեջ ընկնելով ոչ միայն թույլ չի տալիս իրեն փրկել, այլև համառորեն փորձում է իր հետ խեղդել իրեն փրկողին: Սակայն հանգամանքներին անդրադառնանք հերթով:

Հայաստանը աշխարհի ամենադժբախտ երկրների ցանկում 12-րդ հորիզոնականումէ: Մեկ երկու հորիզոնականի կամ մեկ երկու ռեյթինգի տարբերությամբ իրավիճակը շարունակում է նույնը մնալ վերջին երկու տասնամյակում:  Որոշ մարդիկ էլ զարմանում են, ինչու է այդպես:

Տղերք, ինչներիդ վրա եք ուզում երջանիկ լինել: ՀՀ արտաքին պետական պարտքը 4,5 միլիարդ դոլար է, ՀՀ սուվերենությունը խիստ կասկածելի վիճակում է Տնտեսական միություն մուտք գործելու պատճառով, ՀՀ-ում որևէ սահման բացելու կամ տարածքային կոնֆլիկտ լուծելու որևէ հնարավորություն փակուղում է և այլն, և այլն, և այլն: Բնականաբար փակուղում են Հայաստանի բնակչության հնարավորությունները: 32 տոկոս աղքատության ցուցանիշ, արտագաղթի բարձր տոկոս, միայն պարտքեր, վարկեր, ապառիկներ... ահա թե ինչն է ՀՀ քաղաքացիների հոգսը հիմա:

Իհարկե որոշ մարդիկ շտապում են մեր դժբախտության մեջ մեղադրել սովետական համակարգին ու վերջինիս արժեքները, որը ժառանգեցինք ԽՍՀՄ կազմալուծումից հետո: Մյուսները այնքան հեռու են գնում, որ Հայաստանի պետականության դարավոր պակասն են հիշում կամ Հայոց Ցեղասպանությունը: Մեկ այլ խումբ 90-ականներից իշխանության մեջ իրար հերթափոխող օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներին է մեղադրում, որին հիմք դրեց ՀՀՇ-ն իր մերձավորներով և սպասավորներով:

Կարճ հիշողությամբ մարդիկ էլ մեղադրում են իշխող համակարգին՝ իր բոլոր օղակներով: Վերջիններից ամենաակտիվները Բաղրամյան 26-ի մոտակայքում կոկորդ են պատռում՝ հարցեր լուծելու պահանջով. “Դեմ ենք կուտակայինին”, "Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը”... Չգիտես որ մեկին զգոնության կանչես. այն մարդկանց, ովքեր իրենք իրենց ձայնը գլուխներն գցած իրենցից զարմացած միտինգ են անում ինքնահաստատվելու համար, թե այն իշխանականները, ովքեր միտինգի աղմուկից խուճապի մեջ ընկած փորձում են “սթափեցնել” կամ ցրել հավաքվածներին՝ այլ թեմաներով շեղելով:

Ամեն դեպքում հետևելով պատվերով նյութեր գրող լրատվամիջոցների ցանկին և մի փոքր ուսումնասիրելով նրանց ֆինանսական աղբյուրները հստակ կարելի է տեսնել՝ ով է խուճապի մեջ, իշխանություններից ում վախն ամենաշատը չափելու կարիքը կա ու ով է անհույս վախենում իշխանական քեֆերին հրավիրատոմս չստանալու իրավիճակից:

Թիրախ դարձրած օղակներին էլ կարելի է այս պարագայում փրկվողներ համարել. գործիչներ, ովքեր թեև օլիգարխիկ համակարգում գործում են սոլիդարության շրջանակներում, այնուամենայնիվ որոշակի ժողովրդականություն ու անկեղծ համակիրներ ունեն ժողովրդի շրջանում:

Մասնավորապես Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վրա անվերջ ցեխ շպրտելու փորձերը, տնից  մինչև նախարարի կնոջ հետ կապված պատմություն, այս ամենի վառ օրինակներից են: Կամ այլ օրինակներից են Քաղաքապետի և նրա ղեկավարած կառույցի շուրջ օրը մեջ սկանդալներ ստեղծելու և հանրության ուշադրությունը շեղելու փորձերը՝ ընդհուպ մինչև հոգեկան խանգարում ունեցող հիվանդ կնոջն օգտագործելու միջոցով:

Իհարկե քաղաքապետ Մարգարյանին կեղտոտելու թեմայով կարելի է սև PR-ի մասին մի ծավալուն ուսումնասիրություն հրապարակել. մինչ այս մարդը զբաղված է քաղաքի բարեկարգմամբ, կանաչապատ տարածքների ավելացմամբ կամ նոր ճանապարհների կառուցմամբ, նրա օպոնենտները հենց նույն իշխանական թևից զբաղված են Տարոնի վրա ցեխ շպրտելով: Այն, ինչ ներվում է պետական տարբեր կառույցներին՝ բիզնես կլասով ուղևորությունների, թանկարժեք մեքենաների գնմանև այլնի տեսքով, ոչ մի կերպ չի ներվում տարեկան մեկ հարյուրից ավելի դելեգացիաներ հյուրընկալող և որպես նվեր կոնյակ շնորհող քաղաքապետարանին: Իհարկե, արդար լինելու համար պիտի նշենք, որ Քաղաքապետարանում ևս ամեն ինչ հարթ չէ: Բայց քաղաքապետի կամ պաշտպանության նախարարի ժողովրդականությունը անհերքելի է, ուստի իշխանության խորտակվող թևը խուճապի մեջ ընկած փորձում է խորտակել նաև նրանց, ի թիվս այլ գործիչների:

Տղերք, էդպես լավ չի, ձեր գնալուց առաջ ոչ միայն ձեր գործընկերներին վնասեք, այլև ամբողջ երկիրը քամուն տվեք, ավերեք ու ջարդեք, որ ևս մի 500 տարի վերականգնվելու հույս չլինի:

Հ.Գ. Եթե միմյանց աշխատանքը կեղտոտելու, իրարից բամբասելու կամ վնասելու ժամանակը ամեն մեկն այս երկրում ծախսեր սեփական գործն անելու վրա, քաղաքականությունը անբարոյականություն չէր լինի, ընդդիմությունը՝ ձևականություն ու միտինգը՝ կապիկություն:

Արկադի Սարգսյան

«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան
Ամենադիտված