Գերման Ստերլիգով. «Լեռնային Ղարաբաղը հրաշալի երկիր է՝ բնակեցված հիանալի մարդկանցով
BlogՎրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ռուսաստանցի հայտնի միլիարդատեր Գերման Ստերլիգովը, կնոջ ու 5 երեխաների հետ միասին, երեք շաբաթ առաջ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ: Միաժամանակ, նա վաճառքի է հանել Մոսկվայի արվարձանային Սլոբոդկա ավանում ունեցած իր գույքը:
Ստերլիգովը գյուղատնտեսական ապրանքներ արտադրող խոշոր հոլդինգի սեփականատեր է, որը Ռուսաստանում ունի 84 դուստր ձեռնարկություն:
Խոսելով Լեռնային Ղարաբաղում միջանձնային հարաբերությունների մասին, Ստերլիգովը նշել է, որ իր երեխաներին ինքը պատմում է,թե ինչպիսին պետք է լինեն նորմալ մարդկային հարաբերությունները և զարմանալիորեն, ըստ ռուս միլիարդատիրոջ, նա նման նորմալ միջանձնային հարաբերությունների ականատեսն է եղել Լեռնային Ղարաբաղում: Նա ասել է, որ ցավով է նշում, որ իր հայրենիքում՝ Ռուսաստանում նման փոխհարաբերություններ չկան: