ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԻՎ..
BlogԿարեն Շահազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Այսօրվա երկրի վիճակը ստիպում է խոսել , ասել , գոռալ, պայքարել:Ինչ խոսքերով արտահայտեմ:Մեր քաղաքական տհասությունը հարյուրավոր ապտակներ է հասցրել մեզ, բայց մենք չխրատվեցինք:Ժամանակի <<աղաների>> սխալները տեսնելով, այսօր մեր տկար ուսերի վրա ենք կրում այդ ծանրությունը, , բայց շարունակում ենք սխալներ գործել:ՄԵՆՔ ԱՆՈՒՂՂԵԼԻ ԵՆՔ, դեռ շարունակում ենք իրար սովորեցնել, ուրախանալ մանկական հափշտակությամբ ապակու փայլից,կարծելով , որ նա ադամանդ է:Ստեղծում ենք մեր համար <<հեռանկարներ>> ,որ չունի իրականանալու ոչ մի ապագա:
Որտեղից և ինչից է առաջացել այս անօրինակ միամտությունը:
Ես այսպես եմ ըմբռնում,հասկանում և գիտեմ մի բան, եթե ազգի բարոյական վարկը մի կողմ է նետվում, միայն թե <<ապրենք>>...
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԻՎԸ այն անգին գոհարն է, որ չպիտի երբեք շուկա դուրս բերել կամ գրավ դնել:Բավական է սրա, նրա փեշերը համբուրեք և ժողովրդին արժանացնեք ընդհանուր արգահատանքի և արհամարանքի:Հավաքական հայ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ոչ մեկին պարտական չէ, ընդհակառակը, մեզ են պարտական ամենքը և ամենուր...
Հայաստանս այնքան սնանկ չէ, որքան կարծվում է, ընդամենը պահել է պետք մեր ազգային ՝ դիմագիծը և պատիվը,որը մեր նախահայրերից ստացած պատգամ է...